Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023 14:08
Ալեքսանդր Ավանեսով

FLYONE ARMENIA-ն սկսել է ամենօրյա չվերթներ իրականացնել դեպի Մոսկվայի "Շերեմետևո" միջազգային օդանավակայան

FLYONE ARMENIA-ն սկսել է ամենօրյա չվերթներ իրականացնել դեպի Մոսկվայի "Շերեմետևո" միջազգային օդանավակայան

Արմինֆո. FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից սկսել է ամենօրյա ռեժիմով թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան։ Այդ մասին ասվում է ավիափոխադրողի հաղորդագրությունում:

 

«FLYONE ARMENIA ավիաընկերությունը ամենօրյա հաճախականությամբ չվերթեր է իրականացնում նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և մոսկովյան «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանների միջև: Ամրագրե՛ք մատչելի ավիատոմսեր դեպի անմոռանալի հիշողություններ www.flyone.am կայքում կամ FLYONE հավելվածում», - նշված է հաղորդագրությունում:

 

Հաշվի առնելով ռուսական ուղղությունների մեծ պահանջարկը ՝ FLYONE ARMENIA-ն չվերթներ է իրականացնում նաև դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Նովոսիբիրսկ, Միներալնիե Վոդի քաղաքներ: Ավիաընկերության թռիչքների ուղղությունները ներառում են Փարիզը, Միլանը, Քիշնևը, Թբիլիսին, Ստամբուլը, Լառնական, Շարմ Էլ Շեյխը և Հուրգադան:

 

FLYONE ARMENIA-ն  (www.flyone.am) Հայաստանի առաջատար ավիափոխադրողն է։ Հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից, որոնք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-ի անվտանգության բոլոր ստանդարտներին