
Արմինֆո. "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն, որը հանդիսանում է "Գազպրոմ"-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունը, 2024-2028 թվականներին նախատեսում է հանրապետության գազային ցանցում ներդնել ավելի քան 148,92 մլրդ դրամ (ավելի քան 350 մլն դոլար): Ընկերության ներդրումային ծրագիրը քննարկման առարկա կդառնա դեկտեմբերի 20-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ):
Ծրագրի համաձայն, նախատեսվում է, մասնավորապես, ավելի քան 56,6 մլրդ դրամի ներդրում կատարել գազափոխադրման համակարգի ընդլայնման, վերականգնման և վերակառուցման համար, ևս 25,11 մլրդ դրամ կուղղվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցմանը: Ընկերությունը նախատեսում է նաև լրացուցիչ հզորություններ ստեղծել Երևանի գազափոխադրման ցանցում, որի համար նախատեսվում է ծախսել ավելի քան 20 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ "Գազպրոմ-Արմենիա" ՓԲԸ-ն Ռուսաստանից Հայաստան ներքին սպառման համար բնական գազի մենաշնորհային մատակարար է: Մատակարարումներն իրականացվում են Վրաստանի տարածքով տարանցմամբ, ռուսական գազի գինը սահմանին կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետր բնական վառելիքի դիմաց: