Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023 15:51
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները

Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները

Արմինֆո. Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները, բացառությամբ՝ ԵԱՏՄ երկրների։ Այդ մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ պատասխանելով վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման վերաբերյալ հարցին։

Այս համատեքստում նա պատմել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք շուտով կներկայացնի: Աջակցության կարճաժամկետ ծրագրից հետո կգործեն նոր կարգավորումներ, որոնք, Քերոբյանի ասելով, թույլ չեն տա երկարաժամկետ ռեժիմով շահագործել արտասահմանյան համարանիշներով մեքենաները (բացառությամբ ԵԱՏՄ երկրների):