Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023 17:59
Նաիրա Բադալյան

Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարսով» անցնելուն

Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարսով» անցնելուն

Արմինֆո. Մոտ 600-700 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Մասնավորապես, այս պահին Հայաստանից դուրս է եկել մոտ 200-300 բեռնատար, որոնց մի մասը գտնվում է Վրաստանի տարածքում, մյուս մասը մաքսային ձեւակերպում է անցնում «Վերին Լարս» անցակետում:

"Ռուսաստանից վերադառնում է մոտ 300-400 բեռնատար, նրանք սպասում են ճանապարհի բացմանը, որպեսզի վերադառնան ՀՀ", - նշել է Հակոբյանը:

Այսօր առավոտյան հաղորդվել էր, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի Խաչի լեռնանցքը ձյան և մերկասառույցի պատճառով երկու ուղղություններով փակ է բեռնատարների համար.  մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը դեռևս թույլատրված է:

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ "Կազբեգի" - "Վերին Լարս" անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։-