
Արմինֆո. Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը 2023 թվականի արդյունքներով կկազմի ժամում 9.8 դոլար։ Այդ մասին "Գործարար ալիք" ռադիոկայանի հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ աշխատանքի արտադրողականության բարձրացումը կառավարության 2021-2026թթ. ծրագրի առանցքային նպատակներից է: Մասնավորապես, ըստ նախարարի, ծրագրում նշված է, որ մինչև 2026թ. տվյալ ցուցանիշը ժամում 6 դոլարից պետք է հասնի ժամում 12 դոլարի: "Երկու տարվա ինտենսիվ աշխատանքի ընթացքում մեզ հաջողվել է 50% - ով բարձրացնել Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը՝ հասցնելով ժամում 9.8 դոլարի, ինչը մեր տնտեսության առանցքային նպատակներից մեկն է", - ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում աշխատանքի արտադրողականության ցուցանիշը 2021 թվականին կազմել Է ժամում 6 դոլար, մինչդեռ, ԵԱՏՄ երկրներում այդ ցուցանիշը կրկնակի բարձր է, իսկ զարգացած երկրներում հասնում է ժամում 43 դոլարի ։