Երկուշաբթի, 8 Հունվարի 2024 14:07
Մարիաննա Մկրտչյան

"Զարգացման ֆրանսիական գործակալությունը" 1 մլն եվրո կհատկացնի Սյունիքում առողջապահական համակարգի բարելավման համար

"Զարգացման ֆրանսիական գործակալությունը" 1 մլն եվրո կհատկացնի Սյունիքում առողջապահական համակարգի բարելավման համար

Արմինֆո. Ֆրանսիան «Զարգացման ֆրանսիական գործակալության» միջոցով աջակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ ի նպաստ Սյունիքում առողջապահական համակարգի բարելավման։

 

Ինչպես հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, շնորհիվ ԶՖԳ-ի 1 միլիոն եվրո դրամաշնորհի՝ « Santé Arménie »-ի միջամտությանբ ՀԲԸՄ-ն հետապնդում է երեք նպատակ.  առողջապահության տրամադրման բազմազանության և հասանելիության բարելավում; գյուղական բնակչությանն ավելի մոտ բուժաշխատողների հմտությունների ամրապնդում; քաղաքացիական հասարակության և առողջապահության ոլորտում քաղաքացիների գործելու կարողության ամրապնդում:

 

Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը հիմնադրվել է 1998 թվականին և հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության ֆինանսական մեխանիզմի երկկողմ զարգացման օպերատորը: Գտնվելով Ֆրանսիայի արտաքին գործերի, Էկոնոմիկայի և ֆինանսների, անդրծովյան տարածքների և ներքին գործերի նախարարությունների ենթակայության ներքո՝ գործակալությունն առևտրաարդյունաբերական պետական հաստատություն է, և զարգացած երկրներում, և ֆրանսիական անդրծովյան տարածքներում պայքարում է աղքատության դեմ և նպաստում տնտեսական աճին: Գործակալության հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ համագործակցությունն սկսվել է դեռ 2012 թվականից: ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալների համաձայն,  2021 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ մեր երկրում Զարգացման ֆրանսիական գործակալության պորտֆելը կազմել է 125.5 մլն եվրո։