Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 17-20-ը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA) մասնակցելու և ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:
Նախարարության հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում հունվարի 17-ին նախարարը Սաքսոնիա-Անհալթ երկրամասում այցելել է Ferropolis արդյունաբերական քաղաք։
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի պետնախարար Սեբաստիան Փութզի և Ֆերրոպոլիսի տնօրեն Թիս Շրյոդերի ուղեկցությամբ նախարարը շրջել է Ֆերրոպոլիսում։ Շրջայցի ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը։
RUB | 3.98 | 0.01 |
USD | 396.06 | 0.31 |
EUR | 411.07 | -0.35 |
GBP | 496.46 | 0.39 |
CAD | 275.10 | 0.22 |
JPY | 25.21 | 0.02 |
CNY | 54.26 | 0.02 |
CHF | 440.02 | 0.35 |