
Արմինֆո. Հայաստանի տասը մարզերից վեցը գրեթե չեն զգում ՀՆԱ-ի աճը։ Այդ մասին հունվարի 29-ին "ՀՀ տնտեսական զարգացման միտումները խոշոր հարկատուների տնտեսական բաշխման համատեքստում" թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Ինչպես նշել է փորձագետը, Երևանը գեներացնում է հանրապետության ողջ ՀՆԱ-ի 50%-ը, մնացած 50% - ը' բոլոր 10 մարզերը: Դրանցից Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերը ՀՆԱ 0,15-2 տոկոսի սահմաններում ձևավորման ներուժ ունեն։ Արդյունքում, Հայաստանի բնակչության մոտ 35% - ը, որն ապրում է այդ 6 մարզերում, ոչ մի կերպ չի զգում ՀՆԱ-ի աճի դինամիկան։ <Նրանք զարգացման այնքան ցածր ներուժ ունեն, որ գրեթե չեն զգում իրենց շուրջ զարգացումները: Այս մարզերում առկա է այդ ներուժի ստեղծման խնդիր>, - ասել է նա:
Մակարյանի խոսքով՝ այդ ներուժի ստեղծումը ենթադրում է ոչ միայն ենթակառուցվածքներ, ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ։ "Այնտեղ պետք է տեղ գտնի, առնվազն, հինգ տարր. կրթություն (տարբեր ուսումնական հաստատությունների ստեղծում), առողջապահություն, արդյունաբերություն/ծառայություններ, ենթակառուցվածքներ, ինչպես նաև մշակութային և ժամանցի կենտրոններ", - պարզաբանել է նա:
Ընդ որում, եթե այդ ուղղություններից թեկուզ մեկում կան խնդիրներ, ապա զարգացումը չի կարող լիարժեք համարվել։
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

