Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:44
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև լոգիստիկ կապերի ամրապնդման հնարավորությունները

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև լոգիստիկ կապերի ամրապնդման հնարավորությունները

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փետրվարի 14-15-ին Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին: Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Նարեկ Տերյանը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Ջեյղամիի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։

 

Քննարկվել են հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, երկու երկրների միջև լոգիստիկ կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։