Երեքշաբթի, 5 Մարտի 2024 16:36
Ալինա Հովհաննիսյան

Գարեգին Գևորգյան. Հայաստանը կարող է դառնալ հանգույց արտասահմանյան արժեթղթերի առևտրի համար

Գարեգին Գևորգյան. Հայաստանը կարող է դառնալ հանգույց արտասահմանյան արժեթղթերի առևտրի համար

Արմինֆո.Հայաստանը կարող է դառնալ հանգույց օտարերկրյա արժեթղթերի առևտրի համար: Սա լավ հնարավորություն է: Եվ մասնավոր ներդրողները, և ընկերությունները, և ֆոնդային բորսան, սկզբունքորեն, կարող են մասնակցել դրան: Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման վարչության տնօրեն Գարեգին Գևորգյանը՝ առաջին ներդրումային-ֆինանսական համաժողովի ընթացքում, խոսելով աշխարհաքաղաքական իրավիճակի առնչությամբ ստեղծված իրողությունների մասին:

 

Գեւորգյանը, սակայն, նշել է, որ այս համատեքստում անհրաժեշտ է հստակ հետեւել բոլոր պահանջներին, ինչպես պատժամիջոցների գծով, այնպես էլ AML (anti money laundering) մասով:

 

Կենտրոնական բանկի ներկայացուցիչն այս առնչությամբ նկատել է, որ Հայաստանը պաշտպանում է պատժամիջոցների ռեժիմները, բայց՝ առանց դրանց միանալու: