Շաբաթ, 16 Մարտի 2024 13:02
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը

Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը

Արմինֆո. ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպությունը ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ 2024 թվականի սեպտեմբերի 11-13-ը Երևանում կկազմակերպեն ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը: Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

 

«Այս ամենամյա համաժողովը եզակի հնարավորություն է գինու զբոսաշրջության ոլորտի փորձագետների համար համատեղ աշխատելու և գտնելու նոր ճանապարհներ կայուն զբոսաշրջությունը համայնքներում խթանելու նպատակով։ Գրանցման, նյութատեխնիկական ապահովման հարցերի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն», - ասվում է հաղորդագրությունում։

 

Նշենք, որ համաժողովին կմասնակցեն ինչպես ճյուղի փորձագետներ, այնպես էլ գլոբալ և միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովի ծրագրում ՝ այցելություն Արենիի քարանձավ, որը վկայում է հայկական գինեգործության ավելի քան 6000-ամյա պատմության մասին:

 

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) Միավորված ազգերի կազմակերպության գործակալություն է և պատասխանատու է  կայուն և հանրային զբոսաշրջության խթանման համար: Կազմակերպության անդամ են ավելի քան 150 երկրներ։

 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանում արտադրվել է 14.1 մլն լիտր գինի ՝ տարեկան դինամիկայի 11.7% աճով ՝ նախորդ տարվա 3.4% անկումից ։