
Արմինֆո. Մոտ 700 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Մասնավորապես, այս պահին Հայաստանից մեկնել է մոտ 300 բեռնատար, որոնց մի մասը գտնվում է Վրաստանի տարածքում, մյուս մասը ձեւակերպում է անցնում «Վերին Լարս» անցակետում:
"Ռուսաստանից վերադառնում է մոտ 300-400 բեռնատար, նրանք սպասում են ճանապարհի բացմանը, որպեսզի վերադառնան ՀՀ", - նշել է Հակոբյանը:
Այսօր առավոտյան հաղորդվել էր, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի Խաչի լեռնանցքը ձյան պատճառով երկու ուղղություններով փակ է բեռնատարների համար, թեթև մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ ։ Իսկ "Կազբեգի" - "Վերին Լարս" անցակետըՎրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։