12:13
 Երեքշաբթի, 19 Մարտի 2024 12:13
Ալինա Հովհաննիսյան

Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի

Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի

Արմինֆո.Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը 2024թ. մարտի 1-ի դրությամբ կազմել է 228 մլրդ դրամ ։ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ 2024 թվականի մարտի 1-ի դրությամբ Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների և տնտեսավարողների միջև կնքվել է վարկային/լիզինգային 3955 պայմանագիր: Վերջին 12 ամիսների ընթացքում պորտֆելի միջին ամսական աճը կազմել է 12 մլրդ ՀՀ դրամ։

 

Ընդ որում, լիզինգային պայմանագրերին բաժին է ընկնում 65% - ը եւ, համապատասխանաբար, 35% - ը՝ վարկային պայմանագրերին, ընդ որում 61% - ը դրամային փոխառություններ են, 39%՝ արժութային: Հատկանշական է, որ արդիականացման ծրագրից ամենից շատ օգտվել են ՓՄՁ սուբյեկտները (83%)։

 

Ծրագրի բաշխումն ըստ ճյուղերի հետևյալն է. 43%՝  մշակող արդյունաբերություն, 23%՝  շինարարություն, 13%՝  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակված օդի մատակարարում, 9%՝  փոխադրումներ և պահեստային տնտեսություններ, 6%՝  առողջապահություն և սոցիալական ծառայություններ, 2-ական%՝  հանքարդյունաբերության և տեղեկատվության ու կապի ոլորտների համար և այլն