
Արմինֆո.Հայաստանում կարգո-ավիացիայի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի։ Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով ՝ ներկայումս գործող կարգո-տերմինալն ամբողջությամբ բեռնված չէ, և դրանով իսկ զարգացման ռեսուրսներ ունի։ Միաժամանակ, ինչպես նշել է փոխվարչապետը, բեռնատար ավիացիան բիզնեսի շատ բարդ տեսակ է։ Գործնականում, բեռնատար ինքնաթիռը չպետք է մնա գետնին, հակառակ դեպքում, փոխադրումը չափազանց թանկ կարժենա։ Կարգո-ավիացիայի ստեղծման հարցը դեռ քննարկվում է հայեցակարգի մակարդակով, կոնկրետ նախաձեռնություններ կամ առաջարկություններ այս հարցի վերաբերյալ դեռ չկան ։ "Այնուամենայնիվ, պետությունը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել մասնավոր հատվածին, որը կնպաստի այդ խնդրի լուծմանը", - ասել է փոխվարչապետը: