
Արմինֆո.Հայաստանում 4-ամսյա 0,8 տոկոս գնաճ են հրահրել սննդամթերքն ու ծառայությունները, որոնք թանկացել են, համապատասխանաբար, 1,8 և 0,9 տոկոսով, մինչդեռ, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 1,6 տոկոսով: Սա շատ չի տարբերվում նախորդ տարվա պատկերից, երբ 2023թ. հունվար-ապրիլին 0,9% գնաճը պայմանավորված էր սննդամթերքի 1,6% գնաճով և ծառայությունների 1,1% թանկացմամբ՝ ոչ պարենային ապրանքների 1% էժանացման դեպքում։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
2024թ. հունվար-ապրիլին 2023թ. հունվար-ապրիլի համեմատ սպառողական շուկայում գնանկումը կազմել է 1.1% (նախորդ տարվա 6.2% գնաճի դիմաց)՝ ձևավորվելով սննդամթերքի 4.5% էժանացման արդյունքում, ոչ պարենային ապրանքների 0.2% թանկացման և ծառայությունների սակագների 2.9% աճի պայմաններում, մինչդեռ, մեկ տարի առաջ սննդամթերքը թանկացել էր (6.5%), իսկ ոչ պարենային ապրանքներն ու ծառայություններն թանկացել էին ավելի նկատելիորեն (համապատասխանաբար՝ 4.7% և 6,5%), քան հիմա:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

