Երկուշաբթի, 27 Մայիսի 2024 12:11
Ալինա Հովհաննիսյան

Team Telecom Armenia-ն ջանասիրաբար աշխատում է Ալավերդիում կապի վերականգնման ուղղությամբ

Team Telecom Armenia-ն ջանասիրաբար աշխատում է Ալավերդիում կապի վերականգնման ուղղությամբ

Արմինֆո.Team Telecom Armenia-ն տեղեկացնում է, որ Ալավերդի քաղաքի զգալի հատվածում վերականգնված է բջջային կապը, իսկ ֆիքսված կապի և ինտերնետի տրամադրումը վերականգնվել է մասնակի: «Մեր տեխնիկական թիմը շարունակում է գործադրել բոլոր ջանքերը կապը հնարավորինս արագ և լիարժեք վերականգնելու համար», - ասվում է ընկերության հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ Team Telecom Armenia-ն հաղորդել էր, որ ջրհեղեղի հետևանքով տրանսպորտային ենթակառուցվածքների փլուզման արդյունքում վնասվել են նաև Team Telecom Armenia-ի մալուխները, ինչը հանգեցրել է ինտերնետ հասանելիության խնդիրների, հատկապես՝ Լոռու մարզում:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հյուսիսում  հորդառատ անձրևները հանգեցրել են Դեբեդ, Աղստև գետերի վարարման և ջրհեղեղների Լոռու և Տավուշի մարզերում: Ավերվել են բազմաթիվ ճանապարհներ և կամուրջներ, հեղեղվել են տներ։ Ենթակառուցվածքների առումով բազմաթիվ խնդիրներ կան ։ Մասնավորապես, խոսքը կապի, էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, խմելու ջրի և ոռոգման համակարգերի մասին է։