
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-ապրիլին արագացել է մինչև 13,2% տարեկան (2023թ. նույն ժամանակահատվածի 12,2% - ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այժմ արպես աճի շարժիչ ուժ հանդես է գալիս արդյունաբերական հատվածը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։
Չնայած այն հանգամանքին, որ նախնական վիճակագրական հաշվետվությունը չի նախատեսում ավելի մանրամասն տեղեկատվության բացահայտում, այնուամենայնիվ, դատելով նախորդ ամիսների տվյալներից, արդյունաբերության հատվածում բարձր աճը շարունակում է բխել առավելապես ոսկերչական արդյունաբերությունից, իսկ փոքր-ինչ պակաս՝ էլեկտրասարքավորումների, կահույքի, փայտամշակման արդյունաբերությունից և կաշեգործական արտադրությունից