Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024 13:46
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանի տարածքում կասեցվել է՝ մինչև կուտակված պարտքի մարումը. նախարար

Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանի տարածքում կասեցվել է՝ մինչև կուտակված պարտքի մարումը. նախարար

Արմինֆո.Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

 

Նրա խոսքով՝ հեռարձակումը դադարեցվել է մինչև ռուսական կողմի կուտակած պարտքի ամբողջական մարումը։ "Հայկական հեռուստառադիոհեռարձակման ցանց" ՓԲԸ-ի և "1-ին ալիք, գլոբալ ցանց" ԲԸ-ի միջև գործող պայմանագրի համաձայն, "1-ին ալիք, գլոբալ ցանց" ԲԸ  չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք: Հանրային մուլտիպլեքսում ռուսական ալիքի հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև պարտքի ամբողջական մարումը", - ասել է նախարարը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի իշխանությունները որոշում էին կայացրել հանրապետության տարածքում "Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ" և "Կիրակնօրյա Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ" ծրագրերի հեռարձակումը դադարեցնելու մասին, նշելով, որ այդ որոշումն ընդունվել է "մշտական խախտումների փաստերի հիման վրա": Իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին համաձայնագրի գործողությունը, եթե Ռուսաստանի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն։