
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության գործառույթը փոխանցել վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությանը: Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանը՝ անցած տարվա բյուջեի կատարողականի լսումների ժամանակ։ Նրա խոսքով համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կուղարկվի խորհրդարան:
Անդրադառնալով Ներքին գործերի նախարարությունում կատարված ծախսերին' ֆինանսական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Ֆինանսների նախարարությունը ռեսուրսների սահմանափակության պատճառով ֆիզիկապես ի վիճակի չէ հետևել բոլոր ծախսերին: <Անցյալ տարի ՆԳՆ-ում ստուգումներ չեն իրականացվել: Ստուգումներն իրականացվում են ռիսկերի գնահատման մեր մեթոդաբանությանը համապատասխան", - հստակեցրել է նա։
Ծախսերի վերահսկման գործառույթը փոխանցելուց հետո հնարավորություն կստեղծվի հետևել և գնահատել ցանկացած ծախսերի արդյունավետությունը, ինչը չի արվում այս փուլում: "Մեր նպատակն է ներդնել արդյունավետության գնահատման նոր մեխանիզմ", - ասել է նախարարը: