
Արմինֆո. Մայիսի 13-ից 17-ը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի քաղաք Աստանայում կայացած Joint Authorities for Rulemaking on Unmanned Systems (JARUS) կազմակերպության լիագումար նիստին։
Նիստի շրջանակներում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը ստորագրել է համաձայնագիր , որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը մայիսի 14-ին պաշտոնապես միացավ JARUS կազմակերպությանը։
Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրության համաձայն, Այցի ընթացքում կոմիտեի պատվիրակությունը, կոմիտեի նախագահի տեղակալի գլխավորությամբ, ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել JARUS-ի նախագահի, փոխնախագահի և գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև Ղազախստանի, Ավստրալիայի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Կանադայի, Ռուսաստանի, Ղրղզստանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել անօդաչու թռչող համակարգերի կանոնակարգմանը, ինչպես նաև թույլտվությունների տրամադրմանը վերաբերվող հարցերի շուրջ։ Միաժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձի փոխանակմանը վերաբերվող հարցերի շուրջ: