Երկուշաբթի, 3 Հունիսի 2024 19:13
Ալեքսանդր Ավանեսով

Ֆինանսների նախարարությունը հատուկ հաշիվ է բացել ջրհեղեղներից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար

Ֆինանսների նախարարությունը հատուկ հաշիվ է բացել ջրհեղեղներից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար

Արմինֆո. Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց:

 

Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, դրամային բանկային փոխանցումները կարելի է ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները՝ կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով հետևյալ հղումով՝ https://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=5759/: