Հինգշաբթի, 6 Հունիսի 2024 12:12
Ալեքսանդր Ավանեսով

Կապան քաղաքում հին մարզադաշտի տեղում կկառուցվի ժամանակակից մարզահամալիր

Կապան քաղաքում հին մարզադաշտի տեղում կկառուցվի ժամանակակից մարզահամալիր

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, գույքը՝ Կապանի մարզադաշտում առկա գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գանձասար մարզական կենտրոնին, իսկ զբաղեցրած 1.9292 հեկտար հողամասը՝ սեփականության իրավունքով Կապան համայնքին: Մարզադաշտի առկա ենթակառուցվածքները՝ հանդիսասրահը, հանդերձարանները, սանհանգույցները, ունեն կապիտալ վերանորոգման կարիք: Ըստ հիմնավորման՝ մարզադաշտում հնարավոր չէ իրականացնել միջազգային չափորոշիչներին բավարարող ինչպես տարաբնույթ սպորտային, այնպես էլ մշակութային միջոցառումներ: Գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը հնարավորություն կտա տարածքների համաչափ զարգացմանն ուղղված, ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզկենտրոնում ստեղծել միջազգային չափանիշներին բավարարող սպորտային համալիր, այդ թվում՝ համապատասխան ենթակառուցվածքներով ֆուտբոլի մարզադաշտ և հանրության լայն զանգվածներին ներգրավել սպորտային միջավայրում: Միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիրի կառուցման ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ սպորտային գրավչությունը, ինչը բնականաբար կունենա ինչպես մարզական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության համար: Ծրագրի իրականացումը կունենա նաև բնապահպանական, առողջության, մշակույթի զարգացման նշանակություն:

 

Անդրադառնալով ընդունված որոշմանը, Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ 2018-ին, երբ այցելել էր Կապան, կապանցիները խնդրել էին ամեն ինչ անել ֆուտբոլը Կապան վերադարձնելու համար: Խնդիրն այն էր, որ Կապանի ֆուտբոլային մարզադաշտի և օժանդակ կառույցների իրավական տարբեր կարգավիճակների, տարբեր սեփականատերերի, նրանց միջև եղած հակասությունների պատճառով երկար տարիներ Կապանում ֆուտբոլային կյանքն ընդհատվել էր: «Ես խոստացա, որ դա տեղի կունենա: Իհարկե, այդ խոստման իրագործումը նույնպես բավականին բարդ ընթացք ստացավ, որովհետև այդ նույն հակասությունների կծիկը տեղափոխվեց մեկ էլ քննարկումների դաշտ, մենք ստիպված էինք տարբեր գործընկերներին, սուբյեկտներին խնդրել, համոզել, բացատրել, հորդորել, որպեսզի որևէ լուծման գնանք: Եվ, ի վերջո, այնտեղ որոշակի հնարավորություն ստեղծվեց, որ մարզադաշտում ֆուտբոլային խաղերը վերականգնվեն: Արդյունքում նաև այս ընթացքում Կապանում երկու ֆուտբոլային թիմ ձևավորվեց՝ «Գանձասար» և «Սյունիք» ֆուտբոլային թիմերը: Ընդ որում, տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր բան այս ողջ պատմության ընթացքում, «Գանձասար» ֆուտբոլային ակումբն առաջին խմբի առաջնությունում գրավեց առաջին տեղը և հիմա պետք է հանդես գա բարձրագույն խմբի առաջնությունում: Հիմա բարձրագույն խմբի այդ հաջողությունը «Գանձասար» ակումբի մեզ կանգնեցրեց նոր իրավիճակի առաջ՝ Կապանի մարզադաշտը չի համապատասխանում բարձրագույն խմբի ֆուտբոլային խաղերի անցկացման չափանիշներին: Ու, քանի որ, այդտեղ կան իրավական ամենատարբեր հակասություններ դաշտի տարբեր հատվածների տարբեր սեփականատերերի և տարբեր գործող անձանց միջև, որևէ մեկին խնդրել, հորդորել ներդրումներ տեղի անի՝ հնարավոր չէ, որովհետև հասկանալի պատճառներով, ոչ մեկ չի ուզում ուրիշի սեփականության վրա ներդրում անել և այսպես շարունակ: Քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ լավագույն լուծումն այն է, որ այդ բոլոր հակասող հատվածներն ուղղակի պետական գերակա շահով դարձնենք պետական սեփականություն ու մտածենք դրա հետագա կառավարման մասին»,-ասել է վարչապետը:

 

Թեմայի առնչությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կապանում հնարավոր չէ անցկացնել բարձրագույն խմբի խաղեր, և թիմերը ստիպված կլինեն խաղալ Վայքում: Ուստի, ըստ նախարարի, կարևոր է, որ Կապանի մարզադաշտը տեսքի բերվի և համապատասխանեցվի պահանջներին:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանում մինչև 2029 թվականը միջազգային չափանիշներին համապատասխան 3 մարզադաշտ պետք է կառուցվի: Դրանք կծառայեն նաև 2029 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելուն, եթե ՖԻՖԱ-ն հաստատի Հայաստանի ու Վրաստանի միասնական հայտը՝ առաջնությունը հյուրընկալելու վերաբերյալ։ Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: «Այդ հարցի վերաբերյալ մենք ֆեդերացիաների առաջարկով պայմանավորվածություն ձեռք բերեցինք նախորդ տարի Բաթումիում։ Ուրախ եմ, որ գործընթացը բնականոն ընթացքի մեջ է։ Հիմա մենք մինչև 2029 թվականը, որը շատ լավ առիթ է մեզ համար, հանրապետությունում 3 մարզադաշտ պետք է կառուցենք, որոնք կհամապատասխանեն աշխարհի առաջնություն անցկացնելու չափանիշներին։ Նրանցից մեկը պետք է լինի մինչև 35 հազար, մյուս երկուսը՝ ամենաքիչը 10 հազար հանդիսատես ունեցող մարզադաշտ»,- նշել է կառավարության ղեկավարը:

 

Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին նշել է, որ քննարկվել է Վանաձորում և Իջևանում նման մարզադաշտեր ունենալու հնարավորությունը. «Ընդ որում, Վանաձորում խոսքը եղած ստադիոնի վերակառուցման մասին է, որի նախագծման և նախնական աշխատանքներն արդեն սկսված են։ Իջևանում էլ դիտարկվում է նախկինում գործած մարզադաշտի տարածքը։ Իսկ խոշոր ստադիոնը Ակադեմիական քաղաքի շրջանակներում ենք դիտարկում, որը 2029 թվականին պետք է պատրաստ լինի»:

 

Նիկոլ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է, որ կառավարության նպատակադրումը հիմնական ազգային ստադիոն ունենալն է: Վարչապետը նաև նշել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մասով աշխատանքները հասել են եզրափակիչ փուլի: Հուլիսին GMP ընկերությունը կներկայացնի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը, որից հետո կմեկնարկի ծրագրի իրագործման փուլը: «2029 թվականին աշխարհի երիտասարդական առաջնություն հյուրընկալելը լավ մոտիվացիա է մեզ համար: Եկեք ենթադրենք, որ աշխարհի առաջնությունը չկա՝ երկրի համար լավ չէ, որ մենք, ըստ էության, միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ չունենք: Այո՛, Հանրապետական մարզադաշտը կա, բայց մյուս կողմից՝ նրա հնարավորությունը սահմանափակ է»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունըՁեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Հայաստանը նախատեսում է հետվճարի մեխանիզմ ներդնել զբոսաշրջության ոլորտումՀայաստանը նախատեսում է հետվճարի մեխանիզմ ներդնել զբոսաշրջության ոլորտում
Մինչեւ 2030 թվականը Հայաստանը ծրագրում է զբոսաշրջության ոլորտի եկամուտը հասցնել մինչեւ տարեկան 3 մլրդ դոլարիՄինչեւ 2030 թվականը Հայաստանը ծրագրում է զբոսաշրջության ոլորտի եկամուտը հասցնել մինչեւ տարեկան 3 մլրդ դոլարի
Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցըTeam Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը
Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումՆշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-իցԵրևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից
 Կոնվերս Բանկը միանում է Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովին որպես Ոսկե հովանավոր Կոնվերս Բանկը միանում է Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովին որպես Ոսկե հովանավոր
Հայաստանի իշխանությունները մտադիր են մինչեւ 44 տոննա քաշով իրանական բեռնատարներն ազատել ճանապարհային հարկի վճարումիցՀայաստանի իշխանությունները մտադիր են մինչեւ 44 տոննա քաշով իրանական բեռնատարներն ազատել ճանապարհային հարկի վճարումից
«Ազիմուտ» ընկերությունը Հայաստան է առաքել ռադիոփարոս՝ օդանավերի կառավարման համար«Ազիմուտ» ընկերությունը Հայաստան է առաքել ռադիոփարոս՝ օդանավերի կառավարման համար
ԱԶԲ-ն միացավ Հյուսիս-Հարավ միջանցքի հարավային հատվածի կառուցմանըԱԶԲ-ն միացավ Հյուսիս-Հարավ միջանցքի հարավային հատվածի կառուցմանը
Քոչարյան. Իրանից Հայաստան գազատարն ի սկզբանե տարանցիկ որեւէ հնարավորություն չէր ենթադրումՔոչարյան. Իրանից Հայաստան գազատարն ի սկզբանե տարանցիկ որեւէ հնարավորություն չէր ենթադրում
Վիեննայում կայացել է Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստՎիեննայում կայացել է Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ
Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համարՓոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար
Պետբյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթները Ֆինանսների նախարարությունից կփոխանցվեն Պետական վերահսկողական ծառայությանըՊետբյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթները Ֆինանսների նախարարությունից կփոխանցվեն Պետական վերահսկողական ծառայությանը
Team Telecom Armenia-ն հայտարարել է 5G ցանցի գործարկման մասինTeam Telecom Armenia-ն հայտարարել է 5G ցանցի գործարկման մասին
Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումըRocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը
Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն էԿոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է
ԱԶԲ ծրագրի ղեկավար. Բանկի ծրագրով նախատեսված 46 դպրոցներից 23-ն արդեն վերականգնվել էԱԶԲ ծրագրի ղեկավար. Բանկի ծրագրով նախատեսված 46 դպրոցներից 23-ն արդեն վերականգնվել է
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 12-16-ը դոլարային գործարքներն աճել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 12-16-ը դոլարային գործարքներն աճել են
«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ
ԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդ
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Հայաստանի ֆինանսների նախարարը Լոնդոնում հանդիպել է ՎԶԵԲ-ի նախագահի հետՀայաստանի ֆինանսների նախարարը Լոնդոնում հանդիպել է ՎԶԵԲ-ի նախագահի հետ
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվությունԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն
Հայաստանի շուկան ի վիճակի չէ կադրերով ապահովել ժամանակակից մրցակցային բիզնեսը, հատկապես՝ հանքարդյունաբերության հատվածումՀայաստանի շուկան ի վիճակի չէ կադրերով ապահովել ժամանակակից մրցակցային բիզնեսը, հատկապես՝ հանքարդյունաբերության հատվածում
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանըԿոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջՀայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Հայաստանից Իրան մատակարարվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կնվազի 20%-ից մինչև 4,5%Հայաստանից Իրան մատակարարվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կնվազի 20%-ից մինչև 4,5%
Հայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել երկրի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորություններըՀայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել երկրի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները
Հայաստանը կրկնապատկում է գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում մեկ լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների գումարըՀայաստանը կրկնապատկում է գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում մեկ լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների գումարը
Հայաստանը երկարաձգում է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարեկարգման համար ԱԶԲ-ի վարկի փակման ժամկետըՀայաստանը երկարաձգում է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարեկարգման համար ԱԶԲ-ի վարկի փակման ժամկետը
Կառավարությունը մերժել է «ԷԿՈՍ» ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառելու համար «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» ՍՊԸ  հայտըԿառավարությունը մերժել է «ԷԿՈՍ» ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառելու համար «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» ՍՊԸ  հայտը
Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի "Կանաչ օրակարգի" շրջանակում
Փորձագետ. «արևային պաթոսը» վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության» աղբյուրիՓորձագետ. «արևային պաթոսը» վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության» աղբյուրի
Դիվանագետ. ԵՄ-ը նախատեսում է  2,36 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներումԴիվանագետ. ԵՄ-ը նախատեսում է  2,36 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում
Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահինՓաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահին
ՀԷՑ-ի 2025թ. ներդրումային ծրագիրն ուղղված է առավել մաշված և խոցելի ենթակայանների արդիականացմանըՀԷՑ-ի 2025թ. ներդրումային ծրագիրն ուղղված է առավել մաշված և խոցելի ենթակայանների արդիականացմանը
ՀԾԿՀ ղեկավար. 2025 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխՀԾԿՀ ղեկավար. 2025 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխ
ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն. աշխատանքների ժամանակացույցի համաձայն՝ նոր ԱԷԿ-ի մոդելի վերաբերյալ առաջարկները կներկայացվեն 2026 թվականինԱԷԿ-ի գլխավոր տնօրեն. աշխատանքների ժամանակացույցի համաձայն՝ նոր ԱԷԿ-ի մոդելի վերաբերյալ առաջարկները կներկայացվեն 2026 թվականին
Հայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջՀայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ
Հայաստանի ապահովագրական շուկան սկսել է կրճատել փոխհատուցումներըՀայաստանի ապահովագրական շուկան սկսել է կրճատել փոխհատուցումները
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀԸԳՀ ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀԸԳՀ ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին
Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի ՊՆՎ նպատակովՀայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի ՊՆՎ նպատակով
FLYONE ARMENIA-ն դեպի Սալոնիկ ավիատոմսեր է առաջարկում հատուկ գնով՝ սկսած 19 եվրոյիցFLYONE ARMENIA-ն դեպի Սալոնիկ ավիատոմսեր է առաջարկում հատուկ գնով՝ սկսած 19 եվրոյից
Վերլուծաբան. Հեռանկարում Հայաստանը կարող է փորձել ստանձնել եվրասիական ու եվրոպական տնտեսական տարածքների Վերլուծաբան. Հեռանկարում Հայաստանը կարող է փորձել ստանձնել եվրասիական ու եվրոպական տնտեսական տարածքների "ծայրակցման գոտու" դեր
Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտումԱկբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանում աշխատատեղերի աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերումԷկոնոմիկայի նախարար. Հայաստանում աշխատատեղերի աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել
Պապոյանը՝ Վրաստանում հայկական բեռներին առնչվող իրավիճակի մասին. խնդիր կա, և կարծում եմ, որ մեր գործարարներն այստեղ ճիշտ ենՊապոյանը՝ Վրաստանում հայկական բեռներին առնչվող իրավիճակի մասին. խնդիր կա, և կարծում եմ, որ մեր գործարարներն այստեղ ճիշտ են
Վրացական կողմը խոստացել է երկու օրվա ընթացքում պարզաբանումներ ներկայացնել հայկական բեռներին առնչվող իրավիճակի վերաբերյալՎրացական կողմը խոստացել է երկու օրվա ընթացքում պարզաբանումներ ներկայացնել հայկական բեռներին առնչվող իրավիճակի վերաբերյալ
Երևանում հագուստի և աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող երկու ընկերություններ 3 մլրդ դրամի շրջանառություն են թաքցրելԵրևանում հագուստի և աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող երկու ընկերություններ 3 մլրդ դրամի շրջանառություն են թաքցրել
Ֆինանսական խարդախների զոհերը կրկին հավաքվել են Կենտրոնական բանկի շենքի մոտ՝ պահանջելով վերադարձնել հափշտակված միջոցներըՖինանսական խարդախների զոհերը կրկին հավաքվել են Կենտրոնական բանկի շենքի մոտ՝ պահանջելով վերադարձնել հափշտակված միջոցները
Հայաստանի ապահովագրական հատվածի զուտ շահույթը 2025թ. 1-ին եռամսյակում աճել է տարեկան 82,3% - ով՝ մինչեւ 2,1 մլն դոլարՀայաստանի ապահովագրական հատվածի զուտ շահույթը 2025թ. 1-ին եռամսյակում աճել է տարեկան 82,3% - ով՝ մինչեւ 2,1 մլն դոլար
ՏԿԵ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկել է աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներըՏԿԵ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկել է աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները
Արթուր Խաչատրյան. Հայաստանը տնտեսական ճգնաժամի եզրին էԱրթուր Խաչատրյան. Հայաստանը տնտեսական ճգնաժամի եզրին է
ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճիԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճի
Hooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակումHooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում
Ադամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումըԱդամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
21.05.2025
RUB4.800.04
USD385.060.14
EUR436.583.74
GBP516.291.92
CAD277.441.41
JPY26.800.17
CNY53.450.14
CHF467.255.55