Երեքշաբթի, 11 Հունիսի 2024 19:50
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ. ՀՆԱ-ի ներուժայինից բարձր աճը և ոչ ներառական բնույթը անորոշություն են ձևավորում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի տեսանկյունից

ՀՀ ԿԲ. ՀՆԱ-ի ներուժայինից բարձր աճը և ոչ ներառական բնույթը անորոշություն են ձևավորում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի տեսանկյունից

Արմինֆո.ՀՆԱ-ի աճի պահպանումը ներուժայինից բարձր և դրա ոչ ներառական բնույթը վերջին ամիսներին որոշ անորոշություն են առաջացնում տնտեսության համախառն առաջարկի և պահանջարկի տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը հերթական անգամ 0.25 տոկոսային կետով ՝ 8.25 տոկոսից մինչեւ 8 տոկոս իջեցնելու որոշման մանրամասն հիմնավորումը:

 

Նրա ասելով, մի կողմից, երկարաժամկետ ներուժային մակարդակից բարձր տնտեսական աճի պահպանումը կարող է մեկնաբանվել որպես տնտեսության մեջ ավելցուկային պահանջարկի առկայություն, բայց, մյուս կողմից, տնտեսական աճի խիստ կենտրոնացված և ոչ ներառական բնույթը կարող է ցույց տալ տնտեսության թույլ պահանջարկը, որն, իր հերթին, ենթադրում է զրոյական, նույնիսկ, բացասական ՀՆԱ-ի ճեղք:

 

Ճյուղային կենտրոնացվածություն, արտաքին և ներքին պահանջարկ

 

2024 թվականի 1-ին եռամսյակում տնտեսական աճը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատականից (5%-ի շրջակայքում) բարձր մակարդակում՝ կազմելով տ/տ 9.2%: 1-ին եռամսյակի ընթացքում աճը հիմնականում կենտրոնացված է եղել առևտրի (տ/տ 25.1% աճ), մշակող արդյունաբերության (17.3%), և ֆինանսական ծառայությունների (17.2%) ոլորտներում: 2024 թ-ի ապրիլին տնտեսական ակտիվության աճը (տ/տ 10.4%) պայմանավորող գործոնները մնացել են գրեթե անփոփոխ, սակայն, տարեսկզբի համեմատությամբ նկատվել է ավելի թույլ ճյուղային կենտրոնացվածություն:

 

Ներուժային մակարդակից բարձր աճերի պահպանումը, ինչպես նաև վերջին ամիսներին աճի ոչ ներառական բնույթը, որոշակի անորոշություններ են պարունակում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ: Մի կողմից՝ երկարաժամկետ ներուժային մակարդակից բարձր տնտեսական աճի պահպանումը կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում ավելցուկային պահանջարկի առկայություն: Մյուս կողմից՝ տնտեսական աճի բարձր կենտրոնացվածությունն ու ոչ ներառական բնույթը կարող են վկայել տնտեսությունում թույլ պահանջարկի մասին, ինչն իր հերթին ենթադրում է զրոյական, նույնիսկ բացասական ՀՆԱ ճեղք: 

 

2023 թվականի ընթացքում արձանագրված արտաքին պահանջարկի զգալի աճը 2024 թ-ի 1-ին եռամսյակում աստիճանաբար թուլացել է, ինչն արտահայտվել է մեկ զբոսաշրջիկի հաշվով իրական ծախսերի և զբոսաշրջային հոսքերի կայունացմամբ: Միաժամանակ, ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Վերջին ամիսներին տնտեսական աճի և եկամուտների կենտրոնացվածությունը ևս կարող է մեկնաբանվել համեմատաբար թույլ պահանջարկի ձևավորման տեսանկյունից: Այս համատեքստում, 2024թ.-ի 1-ին եռամսյակում արձանագրված սպառման համեմատաբար մեղմ աճը կարող է մեկնաբանվել որպես թույլ ներքին պահանջարկի պայմանների ձևավորման գործոն: Վերոնշյալ մեկնաբանությանը նպաստող գործոններից է նաև դրամական փոխանցումների շարունակական նվազումը: Մյուս կողմից՝ ներքին պահանջարկի հնարավոր աճին նպաստող գործոններից են պարտքի բեռի կրճատումը, սպառողական վարկերի հնարավոր աճը, ինչպես նաև մասնավոր հատվածում կուտակված խնայողությունների բարձր մակարդակը: Այս իրավիճակում, խնայողությունների օգտագործման ուղղությունից կախված համախառն առաջարկի և պահանջարկի վրա ազդեցությունը կարող է տարբեր լինել: Ավելին, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը ևս մնում են առարկայական:

 

Տնտեսությունում բարձր ակտիվության պահպանման պայմաններում, 2024 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի կողմից տրամադրված և ներգրավված միջոցները շարունակել են աճել: ԿԲ կողմից առևտրային բանկերի շրջանում իրականացվող հարցումների հիմնական արդյունքները նույնպես վկայում են տնտեսությունում վարկերի նկատմամբ համեմատաբար առաջանցիկ պահանջարկի մասին: Վերջին տարիների ընթացքում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի կրճատումը անորոշություններ է պարունակում վարկավորման հնարավոր աճի և դրա հետևանքով գնաճային ճնշումների ավելացման տեսանկյունից: 

 

Աշխատանքի շուկա և գնաճ

 

Բարձր տնտեսական աճի պարագայում աշխատուժի նկատմամբ պահանջարկը և աշխատավարձերի աճը պահպանվել են բարձր մակարդակում. 2024 թ-ի 1-ին եռամսյակում մասնավոր անվանական աշխատավարձի աճը կազմել է տ/տ 7.3%, իսկ միայն ապրիլին՝ 4.5%: Թեև նախորդ եռամսյակների ընթացքում արտադրողականության, աշխատուժի առաջարկի և զբաղվածության աճը նպաստել է աշխատաշուկայից բխող գնաճային ճնշումների թուլացմանը,  վերջինս շարունակում է պահպանվել գնաճի և հիմնարար գնաճի ցուցանիշների համեմատությամբ առավել բարձր մակարդակում, ինչը կարող է տնտեսությունում լրացուցիչ հիմնարար գնաճային ճնշումների աղբյուր հանդիսանալ: Մյուս կողմից՝ տնտեսությունում աշխատավարձերի աճի որոշակի կենտրոնացվածությունը որոշ ճյուղերում և տնտեսության մյուս հատվածներում աշխատավարձերի աճի շարունակական ճշգրտումները կարող են մեկնաբանվել որպես աշխատաշուկայից եկող ճնշումների էական թուլացման կամ չեզոքացման ազդակներ:

 

Միջնաժամկետում ու երկարաժամկետում աշխատաշուկայի պայմանների և շուկայից բխող գնաճային ճնշումների հետագա թուլացման աղբյուր կարող է հանդիսանալ նաև աշխատուժի առաջարկի հնարավոր լրացուցիչ ավելացումը: Այստեղ հիմնական անորոշությունը կապված է դեպի Հայաստան աշխատանքային միգրանտների շարունակական ներհոսքի, ՀՀ աշխատաշուկային Արցախից բռնի տեղահանված բնակչության արագ ինտեգրման, դեպի ՌԴ ՀՀ աշխատանքային միգրանտների հոսքի նվազման և ներքին տնտեսությունում աշխատանքի շուկային մասնակցության ավելացման հետ:

 

2024 թ-ի առաջին եռամսյակում տնտեսությունում գնանկումային միջավայրը պահպանվել է՝ պայմանավորված համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնանկումային ազդեցություններով, նախորդ տարիներին իրականացված դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ և համախառն պահանջարկի որոշակի թուլացմամբ: Այս պայմաններում, 2023 թ-ի ապրիլից 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից ցածր մակարդակում՝ 2024 թ-ի մայիսին կազմելով 0.3%: Հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը, որը հիմնականում բնութագրում է ներքին պահանջարկով պայմանավորված գների վարքագիծը, պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ ապրիլին կազմելով տ/տ 3.0%: Բնականոն գնաճը շարունակել է ձևավորվել բացասական տիրույթում՝ ապրիլին կազմելով տ/տ -0.5%, ինչը մեծապես արտացոլում է ներմուծվող պարենային ապրանքներից փոխանցվող գնանկումային միտումները (օր.՝ հացամթերք, յուղեր և ճարպեր, շաքարավազ և այլն): Զուգահեռաբար շարունակել է նվազել նաև արտաքին պահանջարկի հետ կապված ծառայությունների գնաճը՝ արտահայտելով պահանջարկի աճի դանդաղման միտումները: Այնուամենայնիվ, այս համատեքստում, տնային տնտեսությունների բարձր գնաճային սպասումները և դրանց հետ կապված անորոշությունները դեռևս պահպանվում են:

 

Համաշխարհային տնտեսություն

 

2024 թ-ի 2-րդ եռամսյակում, չնայած գործընկեր երկրներում արձանագրված ոչ միանման տնտեսական զարգացումներին, համաշխարհային տնտեսությունում, ընդհանուր առմամբ, պահպանվել են ակտիվության դանդաղման ռիսկերը: ԱՄՆ-ում վերջին եռամսյակներում հիմնականում ներքին պահանջարկի գործոններով պայմանավորված տնտեսական աճը շարունակում է մնալ բարձր, չնայած քաղաքականության տոկոսադրույքի բարձր մակարդակներին:  Վերոնշյալ զարգացումների համատեքստում, ընդհանուր գնաճը (հատկապես կոշտ գներով բնութագրվող ապրանքների գնաճը) և աշխատավարձերի աճը շարունակում են պահպանվել բարձր մակարդակներում: Վերջինս զգալի ռիսկեր է պարունակում գների կայունության ապահովման և դրամավարկային քաղաքականության հեռանկարների տեսանկյունից: Ավելին, ԱՄՆ տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պահպանումը հարցեր է առաջացնում հնարավոր ավելի բարձր հիմնարար չեզոք տոկոսադրույքի վերաբերյալ, որն իր ազդեցությունը կարող է ունենալ ինչպես ԱՄՆ ԴՊՀ քաղաքականության ապագա ուղեգծի, այնպես էլ զարգացող երկրներում կապիտալի հոսքերի վրա:

 

2024 թ. երկրորդ եռամսյակում Եվրոգոտու տնտեսական ակտիվությունը շարունակել է վերականգնվել՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների ոլորտի աճով: Այս համատեքստում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը դեռևս պահպանվում են՝ հաշվի առնելով արդյունաբերության և հատկապես մշակող արդյունաբերության ոլորտներում հիմնարարների հետ կապված կառուցվածքային խնդիրները: Եվրոգոտում տնտեսական աճի դանդաղման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև Չինաստանում անշարժ գույքի շուկայի և ֆինանսական համակարգի կայունության վերաբերյալ մտահոգությունները շարունակում են մնալ համաշխարհային տնտեսության ավելի թույլ հեռանկարների վերաբերյալ հիմնական անորոշության աղբյուրները:

 

ՌԴ տնտեսությունում, չնայած իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականությանը, բարձր տնտեսական աճը և ներքին բարձր պահանջարկը պահպանվում են, նպաստելով բարձր գնաճային միջավայրի պահպանմանը: Միաժամանակ, ավելի խիստ և թիրախավորված արևմտյան պատժամիջոցները շարունակում են որոշակի ռիսկեր պարունակել ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից:

 

Համաշխարհային տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվում է, չնայած առկա են վերևի ուղղությամբ ռիսկեր: Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության պահպանումը շարունակում է ռիսկեր պարունակել նավթի համաշխարհային գների հնարավոր աճի և տատանողականության ավելացման, ինչպես նաև համաշխարհային արժեշղթաների հնարավոր խաթարման վերաբերյալ: Պարենային ապրանքների համաշխարհային գները պահպանվում են ցածր մակարդակներում, չնայած վերջին ամիսներին ա/ա կտրվածքով որոշակի, թեև թույլ աճին: Վերոնշյալ զարգացումները վկայում են, որ համաշխարհային պարենային ապրանքներից փոխանցվող գնաճային ճնշումները կարող են աստիճանաբար չեզոքանալ:

 

 

 

Դրամավարկային քաղաքականություն

 

ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի մասնակիցների կողմից սպասումները նախորդ հարցումների համեմատությամբ էականորեն չեն փոխվել և արտահայտում են առաջիկա 8 որոշումների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազման ուղեգիծը: Եկամտաբերության կորը նախորդ ԿԲ տոկոսադրույքի որոշումից հետո որոշակիորեն տեղաշարժվել է ներքև։ Միաժամանակ, ըստ ԿԲ գնահատականների, վերջինս ամբողջապես չի արտացոլում տոկոսադրույքների վերաբերյալ շուկայի սպասումները՝ վկայելով շուկայական ռիսկի գործոնների հնարավոր առկայության մասին: 

 

Երկրի ռիսկ-հավելավճարը պահպանվում է համեմատաբար ցածր մակարդակում՝ մասամբ հետևելով զարգացող երկրների միտումներին:  Այնուամենայնիվ, սահմանային լարվածության, տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների և այլ գործոնների վերաբերյալ անորոշությունները պահպանվում են, ինչի պարագայում երկրի ռիսկ-հավելավճարի՝ վերևի ուղղությամբ հնարավոր վերագնահատումը պարունակում է առավելապես գնաճային ռիսկեր:  Միևնույն ժամանակ, ՀՀ մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը որոշակի դրական նախադրյալներ են երկրի ռիսկայնության հնարավոր վերագնահատման տեսանկյունից: 

 

ՀՀ ԿԲ-ն, առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով, կառուցում և դիտարկում է տնտեսական իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ: Սույն զեկույցում ներկայացված տիպային Ա սցենարի (որը պահանջում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի բարձր ուղեգիծ) հիմքում ընկած են ԱՄՆ տնտեսությունում ներքին բարձր պահանջարկի, ինչպես նաև համաշխարհային առևտրային և աշխարհաքաղաքական հարաբերությունների համատեքստում հնարավոր առաջարկի շոկերի հետևանքով ԱՄՆ տնտեսությունից փոխանցվող գնաճային ճնշումների պահպանման ռիսկերը: Բարձր պահանջարկի պահպանման, չեզոք տոկոսադրույքի՝ վերևի ուղղությամբ հնարավոր վերագնահատումների, ինչպես նաև առաջարկի բացասական ցնցումների պայմաններում ԱՄՆ ԴՊՀ-ն կարող է ավելի երկար պահպանել դրամավարկային խիստ պայմանները: Զուգահեռաբար, զարգացող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, երկրի ռիսկի հավելավճարի հնարավոր վերանայումները կարող են նախապայմաններ ստեղծել կապիտալի արտահոսքի տեսանկյունից: Այս պարագայում, հնարավոր գնաճային ռիսկերի չեզոքացման նպատակով ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ուղին կարող է ունենալ շուկայի սպասումների համեմատ ավելի խիստ դիրք:

 

Սույն զեկույցում ներկայացված տիպային Բ սցենարի (որը պահանջում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի ցածր ուղեգիծ) հիմքում ընկած են ներքին տնտեսությունում բացասական պահանջարկի միջավայրի զարգացման հետ կապված ռիսկերը: Մասնավորապես՝ վերջին ամիսների ընթացքում արձանագրվող տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները ռիսկեր են պարունակում համախառն պահանջարկի թույլ պայմանների ձևավորման առումով: Վերոնշյալ զարգացումները միջնաժամկետում կարող են պարունակել գնանկումային էական ազդեցությունների ձևավորման ու պահպանման հավելյալ ռիսկեր: Նման իրավիճակում, ԿԲ-ն կիրականացներ շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի առավել կտրուկ նվազման ուղի՝ միջնաժամկետում պահանջարկը խթանելու և գնաճը թիրախին (4%) մոտեցնելու նպատակով:

 

 

Արդյունքում, հավասարակշռելով վերը նշված երկու ուղղություններով ռիսկերը, ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեl է շարունակել աստիճանաբար մեղմել դրամավարկային պայմանները: ԿԲ խորհուրդը այսուհետ ևս հետևելու է տնտեսական զարգացման սցենարներին ՝ պատրաստ լինելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ միջնաժամկետ հեռանկարում գնաճը թիրախային 4% մակարդակում  և գների կայունություն ապահովելու համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանը Նիդերլանդների հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտություն է տեսնում. ՏԿԵ նախարար
Էկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատարԷկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար
«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ
Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. "Լույս" հիմնադրամ
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%
Առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոսԱռաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոս
Հայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՀայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
 Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը ՌուսաստանՀայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը Ռուսաստան
Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունԱնհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և ԵրևանումՎարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանըԱրդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը
Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում
Հայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիներըՀայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիները
Ծաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված ենԾաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված են
Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ
ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%
Գևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից էԳևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից է
Հովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համարՀովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համար
Պետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետՊետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետ
ԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համարԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համար
Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ
Հայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրըՀայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրը
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան- Դիմակայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար
«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
ՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանըՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանը
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը
ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել "Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքը
Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը
Հայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստինՀայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստին
Գոհար Բարսեղյան. Գոհար Բարսեղյան. "ԵՏՀ-ը հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման օգտին"
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետոՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետո
Լոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառովԼոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառով
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
Մենք դոփում ենք տեղում. Արամ Քոչարյանը՝ Հայաստանում ՏՏ-ին առնչվող իրավիճակի մասինՄենք դոփում ենք տեղում. Արամ Քոչարյանը՝ Հայաստանում ՏՏ-ին առնչվող իրավիճակի մասին
ՕՈՒՆ-ի զուտ հոսքը Հայաստանի տնտեսություն դրական մակարդակի է հասել Լյուքսեմբուրգից, Կանադայից եւ ԱՄՆ-ից ակտիվ ներարկումների շնորհիվՕՈՒՆ-ի զուտ հոսքը Հայաստանի տնտեսություն դրական մակարդակի է հասել Լյուքսեմբուրգից, Կանադայից եւ ԱՄՆ-ից ակտիվ ներարկումների շնորհիվ
ՀՀ նախագահն ստորագրել է ՀՀ նախագահն ստորագրել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացմանն ուղղված օրենքների փաթեթը
Պատասխանատու նորարարություն՝ օֆշորների փոխարեն. կրիպտոկարգավորումը՝ ԿԲ-ի աչքերովՊատասխանատու նորարարություն՝ օֆշորների փոխարեն. կրիպտոկարգավորումը՝ ԿԲ-ի աչքերով
Հայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալներըՀայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները
Հայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵՏՀ խորհրդի  հերթական նիստինՀայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵՏՀ խորհրդի  հերթական նիստին
Փաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչությունՓաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչություն
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Ամռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատարԱմռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատար
Փորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցությանՓորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցության
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Հայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջՀայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջ
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսով
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
ՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիսՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիս
ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատարՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար
Փորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններըՓորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ
Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսովԷկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով
ՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասfՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասf
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.07.2025
RUB4.910.01
USD384.12-0.02
EUR448.81-0.44
GBP516.87-1.22
CAD280.75-0.24
JPY26.00-0.09
CNY53.54-0.06
CHF482.620.21