Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 12:16
Ալինա Հովհաննիսյան

Մխիթար Հայրապետյանն այցելել է Eurosatory ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերության միջազգային ցուցահանդես

Մխիթար Հայրապետյանն այցելել է Eurosatory ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերության միջազգային ցուցահանդես

Արմինֆո.  Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Eurosatory ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերության խոշորագույն միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսի կազմակերպիչն է GICAT-ը (պաշտպանական և պահակային արդյունաբերության Ֆրանսիական կազմակերպություն):

Հաղորդվում է, որ նախարարը հանդիպումներ է ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: ԳԻԿԱՏ-ի նախաձեռնած հատուկ միջոցառման շրջանակներում Հայրապետյանը ներկայացրել է ցուցահանդեսին մասնակցող հայկական 10-ից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների ներուժը: Նշենք, որ Eurosatory-ն ցամաքային եւ օդային պաշտպանության եւ անվտանգության ոլորտի խոշորագույն միջազգային ցուցահանդեսն է, որն անցկացվում է երկու տարին մեկ Փարիզի Paris-Nord Villepinte ցուցահանդեսային կենտրոնում:

Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 1800 ներկայացուցիչներ 90 երկրներից, ինչպես նաև մոտ 98 000 այցելուներ և մասնագետներ: Հայկական տաղավարը ներկայացված է Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամ ընկերությունների և տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից: Ցուցահանդեսը հնարավորություն ընձեռեց առաջին անգամ ներկայացնել իր տեխնոլոգիաներն ու լուծումները Եվրոպական միջազգային հարթակում ՝ պայմանագրեր կնքելու նպատակով