Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտեց Հայաստանի հետ «Պահուստային ծրագրի» (Stand-By Arrangement) (SBA) երրորդ ամփոփիչ ստուգումը։ Ամփոփիչ ստուգման ավարտով հասանելի է դառնում 18.4 միլիոն ՓՀԻ (շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ընդհանուր հասանելիությունը հասցնելով 73.6 միլիոն ՓՀԻ (շուրջ 97.7 միլիոն ԱՄՆ դոլար)։
«Պահուստային ծրագիրը» ԱՄՀ խորհուրդը հաստատել է 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ին (տե’ս մամուլի հաղորդագրությունը՝ Press Release No. 22/429)։ ՀՀ իշխանությունները շարունակում են ծրագիրը որպես կանխարգելիչ դիտարկել։ «Պահուստային ծրագրի» երրորդ ամփոփիչ ստուգման վերաբերյալ գործադիր խորհրդի որոշումը կայացվել է առանց նիստի։1 2023 թ. -ին Հայաստանի աճի հզոր թափը պահպանվեց. տնտեսությունն աճեց 8.7 տոկոսով՝ մասնավոր սպառման, առևտրի և ներդրումների բարձր ցուցանիշների օժանդակությամբ։ Գնաճը էականորեն նվազեց՝ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմելով -0.7 1 Գործադիր խորհուրդը որոշումները կայացնում է առարկությունների բացակայության դեպքում կիրառվող ընթացակարգով, երբ Խորհուրդը համաձայնում է առաջարկը դիտարկել առանց պաշտոնական քննարկումներ հրավիրելու։ տոկոս, առավելապես սննդամթերքի հիմնական խմբերի համաշխարհային և ներքին ավելի ցածր գների, դրամի արժևորման և ֆինանսական խիստ պայմանների շնորհիվ։
Ընթացիկ հաշվի պակասուրդը զսպված մնաց՝ 2023 թ.-ին կազմելով ՀՆԱ-ի 2.0 տոկոսը, զբոսաշրջության բարձր ցուցանիշի օգնությամբ։ 2023 թ. բյուջեի 2 տոկոս պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ սպասվածից ցածր էր՝ ծախսերի թերակատարման հաշվին։ Բանկային համակարգը կապիտալի և իրացվելիության ամուր բուֆերներ ունի, իսկ դրա շահութաբերությունը շարունակում է բարձր մնալ։ Սպասվում է, որ աճը կդանդաղի, բայց բարձր կմնա՝ 2024 թ.-ին կազմելով 6.0 տոկոս սպառման և պետական կապիտալ ծախսերի շնորհիվ։ Սպասվում է, որ տարվա երկրորդ կիսամյակում գնաճը կբարձրանա։ Հեռանկարի ռիսկերը բարձրացել են, որոնք բխում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լարվածությունից, գլխավոր առևտրային գործընկերների մոտ աճի տեմպի հնարավոր դանդաղումից, նվազ առևտրից և կապիտալի արտահոսքերից։ Աճը կարող է նաև դրական առումով անակնկալի բերել՝ արտահանման սպասվածից բարձր մուտքերի և կառուցվածքային բարեփոխումների ավելի արագ իրականացման դեպքում։ Ծրագիրն ընդհանուր առմամբ իր հունով է ընթանում։ 2023 թ. դեկտեմբերի վերջի կատարողականի քանակական բոլոր չափորոշիչները և կողմնորոշիչ թիրախները կատարվել են։ Սակայն ցածր գնաճը խախտել է ստորին արտաքին միջակայքի՝ Դրամավարկային քաղաքականության շուրջ խորհորդակցության դրույթը (MPCC)։
Կառուցվածքային հենանիշների ուղղությամբ առաջընթացը շարունակվում է, ընդ որում՝ բացի երկուսից բոլորը կատարվել են, որոշները` ուշացումով։ Հեռանկարի անորոշությունը շրջահայաց քաղաքականություն և կառուցվածքային բարեփոխումների հաստատուն իրականացում է պահանջում։
- Հարկաբյուջետային քաղաքականությամբ անհրաժեշտ է հավասարակշռություն ապահովել մակրոֆիսկալ կայունության պահպանման և ծախսերի ավելացող ճնշումներին հարմարվելու միջև։ Ծախսերի առաջնահերթությունն շրջահայեցորեն սահմանելու և հարկային վճռորոշ քաղաքականության և եկամտային վարչարարության ջանքերի կարիք կլինի հարկաբյուջետային հնարավորությունների (տարածքի) ստեղծման, այդ թվում՝ սոցիալական ինտեգրման, անվտանգության ուղղությամբ ծախսերի, ենթակառուցվածքի հետագա զարգացման և առողջապահության վերափոխման համար։
- ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) հաջողությամբ իջեցրել է գնաճը, սակայն հավանական է, որ գնաճը տատանողական մնա և վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ապագա որոշումներն անհրաժեշտ է, որ գնաճի զարգացումներից և գնաճի սպասումներից կախման մեջ լինեն։ Ճկուն փոխարժեքը պետք է շարունակի ծառայել որպես շոկի հիմնական կլանիչ՝ արտարժութային միջամտությունները սահմանափակելով շուկայի անկանոն պայմաններին արձագանքմամբ և պատեհապաշտորեն պահուստներ ձևավորելով ամուր բուֆերներ պահպանելու համար։
- Կառուցվածքային բարեփոխումները պետք է կենտրոնանան եկամուտների մոբիլիզացման, հարկաբյուջետային ռիսկի և հանրային ներդրումների կառավարման, ՀՀ ԿԲ կարգավորման դաշտի, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերի, արտահանման բազմազանեցման, կառավարման բարելավման և կոռուպցիոն խոցելիությունների նվազեցման համար