Արմինֆո. Եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի միանալ Եվրասիական զարգացման բանկին (ԵԱԶԲ), ապա բանկը պատրաստ է դիտարկել այդ հայտը։ Այս մասին հունիսի 27-ին Ալմաթիում ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի եւ գործարար համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը, պարզաբանելով, թե ինչպես է ընթանում բանկի եւ բանկի մասնակից երկրների համագործակցությունը Ադրբեջանի հետ, եւ ինչպիսին են Ադրբեջանի ՝ այդ բանկին անդամակցելու հեռանկարները:
Պոդգուզովը փաստել է, որ Ադրբեջանը գտնվում է այն տարածաշրջանում, որտեղ ԵԱԶԲ-ն ունի հիմնական գործունեությունը ։ "Այդ պատճառով, եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի անդամակցել բանկին, մենք հաճույքով կդիտարկենք նման առաջարկը։ Եվ ես վստահ եմ, որ անպայման լուծում կգտնենք ։ Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում է և Ռուսաստանի Դաշնության, և Ղազախստանի հետ. դրանք մեր հիմնադիր երկրներն են։ Ուստի, եթե նման առաջարկներ լինեն, մենք պատրաստ ենք մեր բաժնետերերին այդ առաջարկները ներկայացնել։ Եվ հետո նրանք կորոշեն, ես վստահ եմ, որ նրանք դրական որոշում կկայացնեն", - եզրափակել է ԵԱԶԲ վարչության նախագահը։
Հիշեցնենք, որ ԵԱԶԲ-ը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Ավելի քան 16 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և մասնակից երկրների ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համակողմանի զարգացմանը:
RUB | 4.57 | 0.15 |
USD | 388.16 | 0.04 |
EUR | 415.72 | 0.32 |
GBP | 491.26 | 0.29 |
CAD | 283.58 | -0.05 |
JPY | 24.19 | 0.00 |
CNY | 53.45 | 0.05 |
CHF | 431.86 | -0.83 |