Արմինֆո.Նյու Յորքում կայացել է Vinexpo New York 2024 գինու միջազգային ամենամյա ցուցահանդեսը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ հայաստանյան 18 գինեգործական ընկերություն իրենց 60-ից ավելի գինու տեսականիով ԱՄՆ-ում առաջին անգամ մասնակցել են Vinexpo America-ին՝ միասնական տաղավարով։
Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԽԳ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Հայ գինեգործները հունիսի 24-ին և 25-ին մի շարք հանդիպումներ են ունեցել համտեսողների, սոմելիեների, գինու ոլորտի բիզնես ներկայացուցիչների հետ։
Թե՛ ծավալային, թե՛ գնային առումով աշխարհում ամենախոշոր գինի ներմուծող երկիր համարվող ԱՄՆ-ն ցուցահանդեսի շրջանակներում հյուրընկալել է գինի արտադրող 32 երկրների ավելի քան 440 գինեգործական ընկերությունների ու շուրջ 3000 այցելուների։
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.23 | -0.04 |
EUR | 429.52 | 2.71 |
GBP | 508.32 | 2.93 |
CAD | 285.13 | -0.21 |
JPY | 27.53 | 0.37 |
CNY | 54.58 | 0.20 |
CHF | 456.59 | 3.11 |