Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024 15:50
Ալեքսանդր Ավանեսով

Կարևորվել է տարածաշրջանային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը

Կարևորվել է տարածաշրջանային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարված աշխատանքի և հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

 

Չինաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված ջերմ և կառուցողական հարաբերությունների և ցուցաբերված աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-չինական համագործակցության հիմնական ուղղությունները, ընդգծել գրանցված առևտրաշրջանառության աճը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարի շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը, ընդգծվել կրթության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

 

Փոխվարչապետը և դեսպանը երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել են նաև հայ և չինացի ժողովուրդների միջև շփումների ակտիվացումը: