
Արմինֆո. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Միջազգային առևտրի պալատի ազգային կոմիտեի (ICC NCA) հետ: Կողմերի միջեւ համագործակցությունը ենթադրում է աջակցություն Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) կազմակերպմանը եւ միջազգային մասնակիցների ներգրավմանը:
Կոնգրեսը տեղի կունենա հոկտեմբերի 4-7-ը Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Այդ չորս օրերի ընթացքում, WCIT2024 / DigiTec-ը Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի ՝ դառնալով ճյուղի առաջատար համաշխարհային բանախոսների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների հարթակ:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը ձեռք է բերել այնպիսի ճանաչում, որ այսօր մենք արդեն համագործակցության հուշագիր ենք ստորագրում ICC ազգային կոմիտեի հետ: Վստահ եմ, որ գործուն քայլերի շնորհիվ մեզ կհաջողվի այս աշնանը ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանում տեղի ունեցող տեխնոլոգիական իրադարձության վրա", - ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռրարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:
Սպասվում է, որ կոնգրեսին կմասնակցեն ավելի քան 2 հազար միջազգային պատվիրակներ: Նշենք, որ անվանի հյուրերի թվում են "Ինչպես դաստիարակել հաջողակ մարդ" միջազգային բեսթսելերի հեղինակ Էսթեր Վոյջիցկին, ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը, Picsart-ի համահիմնադիր Հովհաննես Ավոյանը, TELUS-ի տեխնիկական տնօրեն Իբրահիմ Գեդեոնը և այլոք:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

