Արմինֆո.Հարավային Կովկասում պետք է ձևավորվի միասնական շուկա՝ առանց ռազմավարական գործընկերների։ Հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսագետ, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։ < Վրացիները, հայերն ու ադրբեջանցիները պետք է նստեն նույն սեղանի շուրջ։ Ի վերջո, դա պետք է տեղի ունենա>, - ասել էց նա:
Տնտեսագետը նշել է, որ այդ երկրների դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ռազմավարական շահերը չեն համընկնում, հետևաբար, նրանք չեն կարող ընդհանուր հայտարարի գալ: Մանասերյանի կարծիքով ՝ դրա պատճառով Հարավային Կովկասում երբեք խաղաղ իրավիճակ չի լինի։ "Ռուսաստանը Կովկասի մի մասն է, և դա ռետինով ջնջել չի կարելի, Թուրքիան և ԱՄՆ-ը՝ ոչ", - ասել է նա, նկատելով, որ ՌԴ-ն այստեղ կենսական շահագրգռվածություն ունի:
Բայց, առաջին հերթին, մեկ սեղանի շուրջ, ինչպես նշել է Մանասերյանը, պետք է նստեն և ամեն ինչ որոշեն Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, որովհետև նրանք իրենց փոքր շուկաներով ոչ ոքի չեն հետաքրքրում: <Եվ որևէ մեկին չի կարելի մեղադրել դրա համար: Լուրջ անդրազգային կորպորացիա կամ խոշոր ընկերություն այստեղ չի հայտնվի: Եվ խնդիրն, անգամ, տարածաշրջանի անհանգիստ իրավիճակը չէ, այլ այն, որ նրանց շուկաները փոքր ծավալներ ունեն։ Իսկ նրանց դա հետաքրքիր չէ", - ասել է կենտրոնի ղեկավարը։
Տնտեսագետը նշել է, թե Ադրբեջանը պետք է հասկանա, որ վաղ թե ուշ նավթը կսպառվի, քանի որ նորարարությունների լուրջ զարգացմանը զուգընթաց նվազում է դրա մասնաբաժինը: Վրացիները նույնպես, ըստ Մանասերյանի, չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց շահեկան դիրքից, քանի որ հարևանները դիմակայում են: "Այսինքն, Վրաստանը նույնպես պետք է շահագրգռված լինի Կովկասում միասնական շուկայով՝ արդեն չխոսելով Հայաստանի մասին", - ընդգծել է նա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ