Շաբաթ, 20 Հուլիսի 2024 13:40
Մարիաննա Մկրտչյան

Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Սալոնիկի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը

Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Սալոնիկի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը

Արմինֆո. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Առևտրի Միջազգային Ցուցահանդեսի (TIF - HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասին:

 

Հունաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, դեսպան Մկրտչյանը գոհունակությամբ արձանագրել է պրն․ Ձիկասի հետ իրենց առաջին հանդիպումից ի վեր Հայաստանի ակտիվ մասնակցությունը HELEXPO-ի տարբեր միջացոռւմներին և ցուցահանդեսներին։ ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել 2022թ․ նոյեմբերի 18-20-ին Սալոնիկում կայացած Philoxenia-Hotelia 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանին առաջին անգամ որպես տարվա «Պատվավոր երկիր» հրավիրելու համար։ Դեսպան Մկրտչյանն ընդգծել է Սալոնիկի միջազգային ցուցահանդեսում կազմակերպվող միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը, այդ թվում՝ BEYOND նորարական տեխնոլոգիաների, Սալոնիկի գրքի ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին։

 

Պրն․ Տասոս Ձիկասն, իր հերթին, ողջունելով հայկական կողմի հետաքրքրությունը, ներկայացրել է կենտրոնի կողմից կազմակերպվող միջոցառումները՝ հրավիրելով Հայաստանին մասնակցել դրանց։

Քննարկվել են նաև երկկողմ առևտատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ։

 

Հանդիպմանը ներկա են եղել նաև HELEXPO կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիակոս Պոզրիկիդիսը և Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։