
Արմինֆո. Նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կանցկացվի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսը (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
Նշենք, որ China International Import Expo-ն աշխարհի խոշորագույն և կարևորագույն ցուցահանդեսային միջոցառումներից է, որը գտնվում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հովանու ներքո: CIIE-ի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից երկրի 30,000 քմ ընդհանուր ցուցահանդեսային տարածքում կտրամադրվի տարածք երկիրը համապարփակ ներկայացնելու համար՝ առևտրի և ներդրումների զարգացման, այդ թվում ՝ ապրանքների և ծառայությունների առևտրի, ինչպես նաև արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում ձեռքբերումների ոլորտում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին աճել է 54,1% - ով՝ կազմելով 1,2 մլրդ դոլար։ Ընդ որում, արտահանումն աճել է 3.9 անգամ՝ մինչև 655 մլն դոլար, ներմուծման 9.5%, մինչև 567.2 մլն դոլար անկման ֆոնին: