Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024 11:59
Նաիրա Բադալյան

ՄՊՀ-ը եւ «ՕՆԷՔՍ»-ը համաձայնեցրել են ապրանքի մատակարարման ժամկետների նոր կարգավորումները

ՄՊՀ-ը եւ «ՕՆԷՔՍ»-ը համաձայնեցրել են ապրանքի մատակարարման ժամկետների նոր կարգավորումները

Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցության արդյունքում ներդրվել են սպառողների շահերի երաշխավորման համար առաքման ժամկետների առնչությամբ կարգավորումներ։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, «ՕՆԷՔՍ» ՍՊԸ-ն մեկնարկել է համագործակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ առաջարկելով ծառայությունների կանոնների փոփոխություններ, որոնք միտված են ապահովել սպառողների իրավունքները և բացառել հնարավոր մոլորությունը առաքումների ժամկետների հետ կապված։

«Ըստ նոր կարգավորումների հստակ արձանագրվելու է, որ հրապարակվող ժամկետները ունեն կողմնորոշիչ բնույթ և պարբերաբար ժամկետները վերանայվելու են՝ օբյեկտիվ չափանիշներով ու նախորդ ժամանակահատվածների փաստացի ժամկետները հաշվի առնելով», - ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում։