Արմինֆո. Հայաստանի միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երեք համաձայնագիր է ստորագրել Չինաստանի երկու քաղաքների՝ Նինգբոյի (3 մլն բնակչությամբ) և Չանչունի (15 մլն բնակչությամբ) հետ: Այդ մասին հուլիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։
Մասնավորապես, նա ընդգծել է, որ դրանք բավականին լուրջ համաձայնագրեր են, քանի որ Հայաստանի արտադրողներին թույլ կտան արտոնյալ պայմաններով արտահանել իրենց արտադրանքը այդ քաղաքներ և աջակցություն կցուցաբերեն չինական շուկա դուրս գալու համար: Հաշվի առնելով այդ բնակավայրերի բնակչության թիվը, Մանուկյանի կարծիքով, հայ արտահանողների համար արդեն մեծ հաջողություն կլինի այդ քաղաքներից գոնե մեկի շուկա դուրս գալը։
Նա նշել է, որ նման պայմանավորվածություններ հաջողվել է ձեռք բերել Հայաստանում Չինաստանի դեսպանատան և Չինաստանի արտաքին առևտրի զարգացման խորհրդի (CCPIT) հրավերով միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի երկշաբաթյա այցի արդյունքում:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին աճել է 54,1% - ով՝ ապահովելով 1,2 մլրդ դոլար ծավալ։ Ընդ որում, արտահանումն աճել Է 3,9 անգամ, կազմելով 655,1 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 9,5%-ով ՝ մինչև 567,2 մլն դոլար։
RUB | 4.26 | -0.06 |
USD | 387.15 | 0.06 |
EUR | 427.49 | -2.45 |
GBP | 506.43 | -3.25 |
CAD | 285.40 | -1.48 |
JPY | 26.95 | -0.15 |
CNY | 54.40 | -0.26 |
CHF | 456.06 | -3.50 |