Արմինֆո. Հայաստանում ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի հանրապետության ջրային ոլորտի զարգացման ռազմավարության մշակմամբ: Աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, միջգերատեսչական աշխատանքային խումբը կզբաղվի ջրային ոլորտում վերջին տարիներին արձանագրված խնդիրների ուսումնասիրությամբ: Խումբը կգլխավորի տվյալ ոլորտը վերահսկող փոխվարչապետը։ Խմբի կազմում ընդգրկված են նախարարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Ջրային կոմիտեի ղեկավարներ, Երևանի քաղաքապետը:
Աշխատանքային խմբի համակարգողը Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալն է, որը համակարգում է համապատասխան ոլորտը: Նա երեք ամիսը մեկ պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացնի տեղեկատվություն տվյալ խմբի աշխատանքի ընթացքի մասին։
RUB | 4.32 | 0.03 |
USD | 387.09 | -0.21 |
EUR | 429.94 | 0.08 |
GBP | 509.68 | -0.20 |
CAD | 286.88 | 0.20 |
JPY | 27.10 | 0.11 |
CNY | 54.66 | 0.08 |
CHF | 459.56 | 1.87 |