Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024 18:24
Նաիրա Բադալյան

Երբ երկրում հարկերը, իսկ, կոնկրետ, ավելի շատ հավաքագրելու ցանկությունը դառնում է կառավարության գործունեության  KPI

Երբ երկրում հարկերը, իսկ, կոնկրետ, ավելի շատ հավաքագրելու ցանկությունը դառնում է կառավարության գործունեության  KPI

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հարկահավաքությունը դարձրել է KPI (Key Performance Indicator, հիմնական արդյունավետության ինդիկատոր), որով կառավարությունը գնահատում է իր գործունեությունը: Այս կարծիքին է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը։  Նա հիշեցնում է Լաֆերի կորի հայեցակարգի մասին և նշում  ավելի հավասարակշռված հարկային քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը:

Հարկային մուտքերի միտումները (2018-2024)

Ինչպես նշում է տնտեսագետը, 2018 թվականից ի վեր Հայաստանի հարկային մուտքերը զգալի աճ են արձանագրել: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականի հունիսից մինչև 2024 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում հարկային մուտքերն աճել են 1208.97 միլիարդ դրամից մինչև 2306.05 միլիարդ դրամ, ինչը կազմում է 90.7% աճ: Սակայն նշենք, որ 2020 թվականին, համավարակի պատճառով, գրանցվեց 6.3% անկում: Չնայած այս անկմանը, 2018-2024 թվականների միջին տարեկան աճը կազմել է 15.7%, ինչը զգալիորեն բարձր է 2014-2017 թվականների 7.2% միջին աճից:

Այնուամենայնիվ վերջին տվյալները ցույց են տալիս, որ այս աճի տեմպը դանդաղում է: 2024 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հարկային մուտքերն աճել են ընդամենը 6.4%-ով: Սա նշանակալի անկում է նախորդ տարիների երկնիշ աճի համեմատ: Այս միտումը բացատրվում է մի քանի գործոններով, նշում է նա:

Հարկատեսակների վերլուծություն

Թավադյանը նշում է, որ հարկային մուտքերի ընդհանուր պատկերը լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել առանձին հարկատեսակների դինամիկան: Անուղղակի հարկերի, մասնավորապես ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հավաքագրման տեմպերի նկատելի անկում է գրանցվել: «Չնայած դեռևս առկա որոշակի աճին, հարկահավաքության աճի տեմպը նվազում է: Սա մտահոգիչ է, քանի որ անուղղակի հարկերը սովորաբար արտացոլում են տնտեսական ակտիվությունը և սպառումը», - նշում է նա:

Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա անուղղակի հարկերը բավականին կրճատվել են, հավաքագրվող հիմնական հարկատեսակների մեջ այս պահին միայն եկամտահարկը չի կրճատվել։ Մյուս հարկերը՝ շահութահարկը, շրջանառության հարկը, ավելացված արժեքի հարկը, մաքսատուրքը կրճատվում են: Եկամտային հարկը դեռևս աճի միտում է ցուցաբերում, սակայն աճի տեմպը կայունացել է: Սա կարող է վկայել աշխատավարձերի աճի դանդաղման կամ աշխատատեղերի ստեղծման տեմպերի նվազման մասին:

Շահութահարկի անկումը ցույց է տալիս երկրում առկա հիմնական խնդիրները՝ մասնավորապես կապիտալի արտահոսքը: «Ինչպես նշել եմ նախկինում` Հայաստանն այս պահին ունի կապիտալի արտահոսք և ներհոսքի կրճատում», - հիշեցնում է տտնեսագետը:

Աղասի Թավադյանը նշում է  նաև, որ 2021-2022 թվականներին կիրառված հատուկ պղնձի հանքաքարի արտահանման տուրքը, որը, թեև, կարճաժամկետում ավելացրեց պետական բյուջեի մուտքերը, սակայն երկարաժամկետում կարող է բացասաբար անդրադառնալ ոլորտի զարգացման վրա, նշում է նա:

Ոսկու տարանցման գործոնը

2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մայիս Հայաստանը դարձել էր ռուսական ոսկու հիմնական տարանցման երկիրը: Ըստ տնտեսաաագետի գնահատկանի՝ 2024 թվականի առաջին 3 ամիսների կտրվածով Ռուսատանից ոսկու արտահանման 88.4% անցնում էր Հայաստանով: Այս ժամանակահատվածում Հայաստանի ընդհանուր արտահանման 76%-ը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները:

«Այս արտակարգ իրավիճակը ժամանակավոր խթան հանդիսացավ Հայաստանի տնտեսության համար, սակայն միաժամանակ քողարկեց տնտեսության այլ ոլորտներում առկա խնդիրները: Ավանդական արտահանման ապրանքների ծավալները փաստացի նվազել են, ինչը մտահոգիչ է երկարաժամկետ տնտեսական աճի տեսանկյունից», - նշում է Թավադյանը:

Կառավարության հարկային քաղաքականությունը և դրա հետևանքները

Կառավարության՝ հարկահավաքությունը որպես հիմնական արդյունավետության ցուցանիշ (KPI) դիտարկելու մոտեցումը սկզբնապես դրական արդյունքներ է տվել: Այս մեթոդը աշխատում էր 2018, 2019 և 2020 թվականին, երբ բավականին մեծ քանակությամբ կազմակերպություններ դուրս եկան ստվերից և սկսեցին վճարել եկամտահարկ:

Սակայն, այժմ այս մոտեցումը սկսել է հանգեցնել անցանկալի հետևանքների: Կառավարությունը, ձգտելով ապահովել հարկային մուտքերի շարունակական աճ, դիմում է նոր հարկատեսակների ներդրման կամ գոյություն ունեցող հարկերի դրույքաչափերի բարձրացման:

Օրինակ՝ քննարկվում է հիփոթեքային վարկերից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը կրկին հարկելու հնարավորությունը: Ըստ «Հետք»-ի հրապարակման, “Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը եկամուտ համարելու և հարկելու մասին քննարկումներ են սկսվել:

Բացի այդ, 2025 թվականից շրջանառության հարկը 5-ից դառնալու է 10 տոկոս, իսկ ՏՏ ոլորտին տրամադրված հարկային արտոնությունները աստիճանաբար վերացվում են: ՏՏ ոլորտի զարգացումը խրախուսելու նպատակով տրամադրված հարկային արտոնությունների մի մասը 2024 թվականի սկզբին էր դուրս եկել, իսկ մյուս մասն էլ դուրս կգա 2025-ի սկզբին։

Փորձագետի հաաաամոզզմամբ՝ այս մոտեցումը, սակայն, կարող է հակառակ արդյունք տալ: Տնտեսագիտության մեջ հայտնի Լաֆֆերի կորի գաղափարը ցույց է տալիս, որ հարկային բեռի շարունակական ավելացումը որոշակի կետից հետո կարող է հանգեցնել հարկային մուտքերի նվազման: Սա կարող է տեղի ունենալ, քանի որ բարձր հարկերը կարող են խթանել ստվերային տնտեսությունը կամ նվազեցնել տնտեսական ակտիվությունը:

Եզրակացություն

Ներկայիս հարկային քաղաքականությունը զգալի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Կապիտալի արտահոսքը և ներդրումների կրճատումը մեծ մարտահրավեր են հանդիսանում երկրի տնտեսական աճի համար, նշում է փորձագետը:

Հայաստանի հարկային համակարգի և հարկահավաքության վերլուծությունը ցույց է տալիս, որ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Հարկահավաքությունը որպես կառավարության արդյունավետության հիմնական ցուցանիշ (KPI) դիտարկելու մոտեցումը, որը սկզբնապես դրական արդյունքներ էր տվել, այժմ սկսել է հանգեցնել անցանկալի հետևանքների:

Հարկային մուտքերի աճի տեմպերի դանդաղումը, անուղղակի հարկերի հավաքագրման անկումը և կապիտալի արտահոսքը վկայում են, որ անհրաժեշտ է վերանայել ներկայիս հարկային քաղաքականությունը: Նոր հարկատեսակների ներդրումը կամ գոյություն ունեցող հարկերի դրույքաչափերի բարձրացումը կարճաժամկետում կարող են ապահովել լրացուցիչ մուտքեր, սակայն երկարաժամկետում կարող են խոչընդոտել տնտեսական աճը և ներդրումների ներգրավումը:

Թավադյանը հատկապես կարևորում է ուշադրություն դարձնել այնպիսի ռազմավարական ոլորտների վրա, ինչպիսին է ՏՏ ոլորտը,  քանի որ հարկային արտոնությունների վերացումը կարող է հանգեցնել մասնագետների արտահոսքի և ոլորտի մրցունակության անկման:

«Ապագայում կայուն տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է մշակել ավելի հավասարակշռված հարկային քաղաքականություն: Այն պետք է միտված լինի ոչ միայն հարկային մուտքերի ավելացմանը, այլ նաև բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խրախուսմանը և տնտեսության դիվերսիֆիկացմանը:

Պետք է նաև հաշվի առնել արտաքին գործոնները, ինչպիսին էր, օրինակ, Ռուսատանից կապիտալի, հետո նաև ոսկու տարանցումը, որը ժամանակավորապես բարելավեց տնտեսական ցուցանիշները: Սակայն նման արտաքին գործոնները չպետք է շեղեն ուշադրությունը երկարաժամկետ կայուն զարգացման անհրաժեշտությունից:

Վերջապես, կարևոր է շարունակել մոնիթորինգի ենթարկել հարկային համակարգի արդյունավետությունը և ճկուն արձագանքել փոփոխվող տնտեսական իրավիճակներին: Միայն այս կերպ Հայաստանը կկարողանա հաղթահարել ներկայիս մարտահրավերները և ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ ու բարեկեցություն», - ամփոփում է Աղասի Թավադյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փոխնախարար. թվային համագործակցությունն ուղղակի ընտրություն չէ, այն օրվա հրամայական էՓոխնախարար. թվային համագործակցությունն ուղղակի ընտրություն չէ, այն օրվա հրամայական է
Հայաստանն ու Լատվիան մտադիր են ամրապնդել և ընդլայնել գործարար կապերըՀայաստանն ու Լատվիան մտադիր են ամրապնդել և ընդլայնել գործարար կապերը
Խաղա Junius, մասնակցիր Koreez-ի մրցույթին և շահիր iPhone 15Խաղա Junius, մասնակցիր Koreez-ի մրցույթին և շահիր iPhone 15
Այսօր բարեգործության միջազգային օրն է․ Idram&IDBankԱյսօր բարեգործության միջազգային օրն է․ Idram&IDBank
Մի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցինՄի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցին
Հայաստանում աճում է հետաքրքրությունը մասնակցային բյուջետավորման նկատմամբՀայաստանում աճում է հետաքրքրությունը մասնակցային բյուջետավորման նկատմամբ
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն գնում է սեպտեմբերի 18-ից ըստ եվրաարձանագրության առավելագույն շեմի հերթական բարձրացմանը՝ մինչեւ 400 հազար դրամՀայաստանի ավտոապահովագրողների բյուրոն գնում է սեպտեմբերի 18-ից ըստ եվրաարձանագրության առավելագույն շեմի հերթական բարձրացմանը՝ մինչեւ 400 հազար դրամ
Երևանում կանցկացվի 3-րդ եվրասիական տնտեսական համաժողովըԵրևանում կանցկացվի 3-րդ եվրասիական տնտեսական համաժողովը
ՊԵԿ նախկին ղեկավար. Հայաստանում տնտեսությունն ու երկիրը փաստացի մրցում են, թե դրանցից որն ավելի արագ կփլուզվիՊԵԿ նախկին ղեկավար. Հայաստանում տնտեսությունն ու երկիրը փաստացի մրցում են, թե դրանցից որն ավելի արագ կփլուզվի
7 ամսում Հայաստանում էապես կրճատվել են գինու արտադրության ծավալները7 ամսում Հայաստանում էապես կրճատվել են գինու արտադրության ծավալները
Հայաստանի մետալուրգիական ճյուղն անկումից հասել է աճիՀայաստանի մետալուրգիական ճյուղն անկումից հասել է աճի
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 9,6 %Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 9,6 %
Հայաստանի արդյունաբերական հատվածը լճացումից հասել է երկնիշ աճիՀայաստանի արդյունաբերական հատվածը լճացումից հասել է երկնիշ աճի
Փոխանցումների ներհոսքը Հայաստան շարունակում է կրճատվելՓոխանցումների ներհոսքը Հայաստան շարունակում է կրճատվել
Հայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
Հայաստանի իշխանությունները ցանկանում են նոր կամուրջ կառուցել ԱխթալայումՀայաստանի իշխանությունները ցանկանում են նոր կամուրջ կառուցել Ախթալայում
Անհրաժեշտ է լուծել Հայաստանի սպառողների էլեկտրամատակարարման վատ որակին առնչվող հարցը. վարչապետԱնհրաժեշտ է լուծել Հայաստանի սպառողների էլեկտրամատակարարման վատ որակին առնչվող հարցը. վարչապետ
Invia Investments հայաստանյան բրոքերը ITS-ում սակարկության հասանելիություն կտրամադրիInvia Investments հայաստանյան բրոքերը ITS-ում սակարկության հասանելիություն կտրամադրի
Հայաստանում տարեկան գնաճն օգոստոսին կազմել Է 1,3% ՝ 2024թ. հունվար-օգոստոսի 1,2% գնանկման դեպքումՀայաստանում տարեկան գնաճն օգոստոսին կազմել Է 1,3% ՝ 2024թ. հունվար-օգոստոսի 1,2% գնանկման դեպքում
ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովին պատվիրակություններ կժամանեն ավելի քան 36 երկրներիցՄԱԿ-ի գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովին պատվիրակություններ կժամանեն ավելի քան 36 երկրներից
"Հայաստանի էլեկտրական ցանցերը" եղել է և կմնա քաղաքականությունից դուրս
"Հայաստանի էլեկտրական ցանցերը" կարևոր, բայց ոչ միակ օղակն է հոսանքազրկումների շղթայում. տնօրենների խորհրդի նախագահ
Հայաստանի իշխանությունները  որոշել են ողորմածաբար չտուգանել քաղաքացիներին՝ իրենց իսկ սխալների համարՀայաստանի իշխանությունները  որոշել են ողորմածաբար չտուգանել քաղաքացիներին՝ իրենց իսկ սխալների համար
Հայաստանի իշխանությունները որոշել են առայժմ ձեռնպահ մնալ հարկման նպատակով անշարժ գույքի գների վերանայումիցՀայաստանի իշխանությունները որոշել են առայժմ ձեռնպահ մնալ հարկման նպատակով անշարժ գույքի գների վերանայումից
ՀՀ կառավարությունը մշակել է ՀՀ էներգետիկ հատվածում կուտակիչ հզորությունների ներդրմանն ուղղված միջոցառումների ծրագիրՀՀ կառավարությունը մշակել է ՀՀ էներգետիկ հատվածում կուտակիչ հզորությունների ներդրմանն ուղղված միջոցառումների ծրագիր
Նոր ավիաչվերթն առաջին անգամ Հայաստանը կապել է  Չինաստանի հետՆոր ավիաչվերթն առաջին անգամ Հայաստանը կապել է  Չինաստանի հետ
Հայաստանի միջազգային պահուստները 2024թ. օգոստոսի դրությամբ կրճատվել են տարեկան 17,3%-ով՝ մինչեւ 3,411 մլրդ դոլարՀայաստանի միջազգային պահուստները 2024թ. օգոստոսի դրությամբ կրճատվել են տարեկան 17,3%-ով՝ մինչեւ 3,411 մլրդ դոլար
Հայաստանը դուրս է մնացել Սեւծովյան ստորջրյա մալուխի անդրսահմանային նախագծիցՀայաստանը դուրս է մնացել Սեւծովյան ստորջրյա մալուխի անդրսահմանային նախագծից
Հայաստանի բանկերի ֆինանսական ռեյթինգ. վարկավորման ակտիվացումը պահպանել է շահույթի երկնիշ աճըՀայաստանի բանկերի ֆինանսական ռեյթինգ. վարկավորման ակտիվացումը պահպանել է շահույթի երկնիշ աճը
Էկոնոմիկայի նախարար. ՌԴ հայկական արտադրանքի մատակարարմանն առնչվող խնդիրները լուծվում են աշխատանքային կարգովԷկոնոմիկայի նախարար. ՌԴ հայկական արտադրանքի մատակարարմանն առնչվող խնդիրները լուծվում են աշխատանքային կարգով
Ֆինանսների նախարարը պատմել է Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ առաջին կիսամյակի արդյունքներովՖինանսների նախարարը պատմել է Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ առաջին կիսամյակի արդյունքներով
Ֆինանսական իշխանությունները խնդիր չեն տեսնում 2025 թվականին 500 մլն դոլարի սուվերեն պարտատոմսերի երկրորդ տրանշի ամբողջական մարման առնչությամբՖինանսական իշխանությունները խնդիր չեն տեսնում 2025 թվականին 500 մլն դոլարի սուվերեն պարտատոմսերի երկրորդ տրանշի ամբողջական մարման առնչությամբ
Ռուստամ Բադասյանը պարզաբանել է հարկային ապառքների պատճառներըՌուստամ Բադասյանը պարզաբանել է հարկային ապառքների պատճառները
ՀՀ ՊԵԿ. Առաջին կիսամյակում «հիփոթեքայիններին» վերադարձվել է 8 մլրդ-ով ավելի եկամտահարկ, քան 2023 թվի նույն ժամանակահատվածումՀՀ ՊԵԿ. Առաջին կիսամյակում «հիփոթեքայիններին» վերադարձվել է 8 մլրդ-ով ավելի եկամտահարկ, քան 2023 թվի նույն ժամանակահատվածում
Մասրիկ-1 արևային կայանը պատրաստ կլինի շահագործման 2024թ. հոկտեմբերինՄասրիկ-1 արևային կայանը պատրաստ կլինի շահագործման 2024թ. հոկտեմբերին
ԱրարատԲանկ․ բարձրանում ենք Արագած՝ հանուն հերոսների կրթությանԱրարատԲանկ․ բարձրանում ենք Արագած՝ հանուն հերոսների կրթության
Տիգրան Ջրբաշյան. Հայաստանի ժողովրդագրական կառուցվածքի նման զարգացումը կհանգեցնի մարդկային ռեսուրսի որակական ցուցանիշների դեգրադացմանՏիգրան Ջրբաշյան. Հայաստանի ժողովրդագրական կառուցվածքի նման զարգացումը կհանգեցնի մարդկային ռեսուրսի որակական ցուցանիշների դեգրադացման
Հայաստանում հիմնադրվել է էկոլոգիապես մաքուր սալիկների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է էկոլոգիապես մաքուր սալիկների արտադրություն
ՀՀ կառավարության կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված բյուջետային վարկի միջոցների մի մասը 2023 թվականից կվերաուղղվի 2025 թվականինՀՀ կառավարության կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված բյուջետային վարկի միջոցների մի մասը 2023 թվականից կվերաուղղվի 2025 թվականին
Հայաստանը կհամագործակցի ԵԱՏՄ երկրների հետ հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառմանն առնչվող հարցերի շուրջՀայաստանը կհամագործակցի ԵԱՏՄ երկրների հետ հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառմանն առնչվող հարցերի շուրջ
Իրանը հրավիրվել է մասնակցելու ԵԱՏՄ երկրների հետ Երևանում կայանալիք գործարար երկխոսությանըԻրանը հրավիրվել է մասնակցելու ԵԱՏՄ երկրների հետ Երևանում կայանալիք գործարար երկխոսությանը
Աղասի Թավադյան. ոսկու վերաարտահանումը Աղասի Թավադյան. ոսկու վերաարտահանումը "ստվերել է" տնտեսական անկումը
Առողջապահության տեսչական մարմինն ընթացիկ տարում 3 մլրդ դրամ տուգանք է նշանակել դեղերի շրջանառության ոլորտում խախտումների համարԱռողջապահության տեսչական մարմինն ընթացիկ տարում 3 մլրդ դրամ տուգանք է նշանակել դեղերի շրջանառության ոլորտում խախտումների համար
ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Կրթական ռեսուրսներ ուսումնառությունն ավելի հետաքրքիր դարձնելու համարԿրթական ռեսուրսներ ուսումնառությունն ավելի հետաքրքիր դարձնելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է «Newmag Back To School» գրքի փառատոնը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է «Newmag Back To School» գրքի փառատոնը 
Երևանը կհյուրընկալի ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովըԵրևանը կհյուրընկալի ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը
Կանխատեսում․2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է գերազանցել 8,5%-ըԿանխատեսում․2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է գերազանցել 8,5%-ը
Հայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Արդշինբանկի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ավելի քան 75% - ի ձեռք բերմանըՀայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Արդշինբանկի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ավելի քան 75% - ի ձեռք բերմանը
Անհավատալի երկար․ Rocket Line 0% 12 ամսովԱնհավատալի երկար․ Rocket Line 0% 12 ամսով
«Լույս» հիմնադրամ. 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը վտանգված է«Լույս» հիմնադրամ. 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը վտանգված է
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում 5G ցանցի ներդրման համարՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում 5G ցանցի ներդրման համար
Հայաստանը տնտեսական պատրանքների հետևից է գնում ՝ կայուն բարգավաճում կառուցելու փոխարեն . տնտեսագետՀայաստանը տնտեսական պատրանքների հետևից է գնում ՝ կայուն բարգավաճում կառուցելու փոխարեն . տնտեսագետ
S&P Global Ratings-ը Հայաստանի վարկանիշները պահպանել է S&P Global Ratings-ը Հայաստանի վարկանիշները պահպանել է "BB-/B" մակարդակում՝ 2024թ. կանխատեսելով ՀՆԱ-ի 6,2% աճ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության արագացված աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության արագացված աճի ֆոնին
Մի վնասիր. Հայաստանի գործատուների հանրապետական միությունում բացատրել են, թե ինչ է սպառնում երկրի տնտեսությանը ՊԵԿ-ի նախաձեռնությունըՄի վնասիր. Հայաստանի գործատուների հանրապետական միությունում բացատրել են, թե ինչ է սպառնում երկրի տնտեսությանը ՊԵԿ-ի նախաձեռնությունը
Ինչպես Հայաստանի ՏՏ ոլորտը փրկել կործանումից . փորձագետԻնչպես Հայաստանի ՏՏ ոլորտը փրկել կործանումից . փորձագետ
Junius․ ֆինանսական գրագիտության խաղ Idram Junior հավելվածումJunius․ ֆինանսական գրագիտության խաղ Idram Junior հավելվածում
Ապահովագրավճարների կրճատումը և փոխհատուցումների բարձր աճը նվազեցնում են ապահովագրական շուկայի շահույթըԱպահովագրավճարների կրճատումը և փոխհատուցումների բարձր աճը նվազեցնում են ապահովագրական շուկայի շահույթը
Հոկտեմբերի  4-7-ը Հայաստանում կանցկացվի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսըՀոկտեմբերի  4-7-ը Հայաստանում կանցկացվի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
06.09.2024
RUB4.320.03
USD387.09-0.21
EUR429.940.08
GBP509.68-0.20
CAD286.880.20
JPY27.100.11
CNY54.660.08
CHF459.561.87