Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով և եվրոյով գործարքների անկմամբ: Ընդ որում, հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարով և ռուբլով գործարքներն արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են երեք անգամ, իսկ եվրոյով՝ միայն մեկ անգամ։ Շաբաթվա արդյունքներով՝ դոլարային գործարքների միտումը ծավալվել է 50% անկումից դեպի 2,3 անգամ աճ, եվրոյով գործարքների անկումն արագացել է 25%-ից մինչև 67%, իսկ ռուբլով գործարքների թրենդը ծավալվե է 38,5% աճից դեպի 50% անկում։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալը 1,7 անգամ գերակշռել է ռուբլով գործարքների նկատմամբ, ընդ որում, զգալիորեն գերազանցելով եվրոյով գործարքների նկատմամբ՝ 16,6 անգամ (մեկ շաբաթ առաջվա 2,5 անգամի դիմաց), իսկ ռուբլով գործարքների շաբաթական ծավալը եվրոյով գործարքների նկատմամբ 9,6 անգամ բարձր է եղել։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (29.07-02.08.24, 22-26.07.24 - ի համեմատ) դոլարի առք ու վաճառքի միտումը անկումից հասել է աճի, եվրոյի գնման միտումը նույնպես դուրս է եկել անկումից դեպի աճ ՝ վաճառքի աճի կտրուկ դանդաղմամբ, իսկ ռուբլով գործարքների դեպքում գնման աճի չափավոր արագացումը ուղեկցվել վաճառքների անկումից դեպի աճ ծավալմամբ:
Արդյունքում, ս.թ. հուլիսի 29 – ից մինչեւ օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ պահպանվել է 387,8 դրամ/1 դոլար մակարդակում ՝ "սառչելով" նաև ռուբլու նկատմամբ 4,5 դրամ/1 ռուբլի մակարդակում, իսկ եվրոյի նկատմամբ շարունակելով ամրապնդվել 421-ից մինչև 420 դրամ/1 եվրո մակարդակում ։ Մեկ տարի առաջ օգոստոսի 2 - ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 386,3 դրամ/1 դոլար, եվրոյի նկատմամբ՝ 424 դրամ/1 եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,2 դրամ/1 ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժեզրկման մասին՝ եվրոյի նկատմամբ արժևորման պայմաններում։