Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուրջ 53 մլն դրամ տուգանքի տեսքով պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Այդ մասին ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում:
Մասնավորապես, Հանձնաժողովն արձանագրել է, որ Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ժամկետի խախտմամբ:
«Ընկերությունը նշված ծառայության համար կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ սահմանելու պարագայում նույն կայքի «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում նշել է, որ հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և դրանց խախտման համար Globbing-ը որևէ պատասխանատվություն չի կրում, այսինքն կայքի տարբեր բաժիններում նշվել են իրար հակասող պայմաններ։
Հանձնաժողովը հիշյալ գործով դիտարկել է նաև առաքումներ իրականացնող մի շարք միջազգային ընկերությունների կայքէջերում (www.fedex.com, «www.dhl.com», «www.ebay.com») առաքման ժամկետների վերաբերյալ դրույթները, Վրաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների պրակտիկան, ինչպես նաև «գորշ պատկեր» (dark pattern) անվանումով ինստիտուտը, որը, ի թիվս այլնի, ներառում է առաքման ժամկետները սպառողին ապակողմնորոշող՝ ոչ ճշգրիտ կամ ոչ պարզ ձևով ներկայացնելու իրավիճակները», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ԱՄԷ «Գլոբալ Շիփփինգ» ընկերությունն զբաղվում է միջազգային ավիափոխադրումներով և ավտոմեքենաների ներմուծմամբ ։
RUB | 4.26 | -0.06 |
USD | 387.15 | 0.06 |
EUR | 427.49 | -2.45 |
GBP | 506.43 | -3.25 |
CAD | 285.40 | -1.48 |
JPY | 26.95 | -0.15 |
CNY | 54.40 | -0.26 |
CHF | 456.06 | -3.50 |