
Արմինֆո. Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Կազբեգի-Վերին Լարս անցակետը վերսկսել է աշխատանքը մարդատար ավտոմեքենաների և ուղևորափոխադրումների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
<Վրացական կողմում վերազինման աշխատանքներն ավարտվել են, և անցակետը վերականգնել է աշխատանքը միայն մարդատար ավտոմեքենաների և ուղեւորափոխադրումների համար: Առաջիկայում կվերականգնվի նաև բեռնատարների երթևեկությունը", - նշել է Հակոբյանը։
Նախօրեին հաղորդվել էր, որ վրացական կողմում տեխնիկական աշխատանքների պատճառով մաքսային անցակետը փակ կլինի օգոստոսի 6-ին՝ ժամը 01:00-10:00-ն:
