Չորեքշաբթի, 7 Օգոստոսի 2024 14:33
Ալեքսանդր Ավանեսով

 Հայաստանում քննարկվել են Ուրումչի-Երևան-Ուրումչի ուղիղ չվերթի առաջիկա բացման մանրամասները

 Հայաստանում քննարկվել են Ուրումչի-Երևան-Ուրումչի ուղիղ չվերթի առաջիկա բացման մանրամասները

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սույն թվականի սեպտեմբերի 3-ին առաջին անգամ գործարկվող Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով ուղիղ չվերթի կազմակերպման մանրամասները:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատումը՝ շեշտելով, որ այն մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։