Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024 09:37
Նաիրա Բադալյան

Ողջ հույսն արտաքին գործոններն են, կամ՝ ինչու է Հայաստանի պետբյուջեն սկսել ճաքեր տալ

Ողջ հույսն արտաքին գործոններն են, կամ՝ ինչու է Հայաստանի պետբյուջեն սկսել ճաքեր տալ

Արմինֆո. Հայաստանում հարկային գերակատարումը վերջին երկու տարիներին դարձել է գործող կառավարության հպարտության առարկան։ Սակայն արդեն 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով իշխանությունները, թեև կիսաձայն, բայց սկսեցին խոսել պետբյուջեով նախատեսված ցուցանիշի հնարավոր թերակատարման մասին, իսկ հունիսի վերջին պաշտոնապես հայտարարեցին.  հարկային թերհավաքարագրումը հասել է մոտ 9 տոկոսի: "Ով է մեղավոր", և ինչպես ներկայիս իրավիճակը կարող է ազդել երկրի տնտեսության վրա, ԱրմԻնֆո-ի թղթակցին պատմել են "Ամբերդ" հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը, ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը և տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Ֆինանսների նախարարությունում հրաժարվել են խոսել այդ մասին։

Հարկերի հավաքագրման խնդիրը դեռ մայիսին խոստովանել էին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ ՊԵԿ նախագահն այն ժամանակ չէր մանրամասնել "թերի հավաքման" չափը, սակայն նշել էր, որ խնդիրները պայմանավորված են տնտեսության կառուցվածքի փոփոխություններով, որոնք նպաստել են "հարկային ներուժ չունեցող" ոլորտների կտրուկ աճին: Հանրապետության գլխավոր ֆինանսիստն, իր հերթին, հայտարարել է, որ ընթացիկ տարվա հաստատված պետական բյուջեում արձանագրված գումարից 60 մլրդ դրամ պակաս հավաքելու վտանգ կա: Միևնույն ժամանակ, նրա ասելով, ծրագրից շեղումը չի գերազանցի 3-4 տոկոսը, ինչը կլինի նորմայի սահմաններում: "Եթե հարկերի թերհավաքման հետ կապված ծախսերի կրճատման անհրաժեշտություն լինի, ապա մենք կարող ենք նաեւ դրան գնալ", - եզրափակել էր Հայաստանի գլխավոր ֆինանսիստը:

Սակայն թերի հավաքագրումը, ըստ Ֆինանսների նախարարության հաշվետվության, առաջին կիսամյակի արդյունքներով արդեն հասել է 9 տոկոսի. նախատեսվում էր հավաքել 1 տրլն 305 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, սակայն պետական բյուջե են մուտքագրվել  ընդամենը 1 տրլն 187,6 մլրդ դրամ կամ նախատեսվածից 117,4 մլրդ դրամով պակաս:

Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են Հայաստանի պետական գանձարանի եկամուտները ամենատարածված անուղղակի հարկերի' ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով: "Հարցն այն է, թե արդյոք տարեսկզբին ճիշտ ենք պլանավորել թվերը, արդյոք հաշվի է առնվել այն հանգամանքը, որ տնտեսության մեջ ինչ-որ գործընթացներ այլ կերպ են լինելու, կամ որ իրական տնտեսության հետ կապված խնդիրներ են եղել: Ես կարծում եմ, որ պլանավորման հետ կապված խնդիրներն են", - հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Չարիքի արմատը

Տնտեսագետները նշում են թերհավաքագրման գրեթե նույն պատճառները։ Նրանք նաև համակարծիք են, որ նախորդ երկու տարիներին արձանագրված տնտեսական աճի բարձր ցուցանիշներից, ինչպես նաև 2023 թվականին աննախադեպ 2 տրիլիոն 221,7 մլրդ դրամ հարկերի հավաքագրումից հետո կառավարությունը պետք է ավելի «զուսպ» լինել իր սպասումներում։ Չէ որ՝ ստացվում է,  որ ֆինանսական իշխանությունները ծրագրել էին մոտ 400 մլրդ դրամով ավելի գումար հավաքել, մինչդեռ, վերջին երկու տարիներին "երկնային մանանան", հիմնականում, էկզոգեն գործոնների արդյունք էր, այլ ոչ թե՝ երկրի տնտեսության կառուցվածքային փոփոխությունների:

«Ըստ էության, կառավարությունում ակնկալում էին ավելի մեծ տնտեսական աճ, որը, ինչպես տեսնում ենք, դանդաղում է: Փաստորեն, այն էֆեկտները, որոնք առկա էին դեռևս անցյալ տարի, այն է՝ ոսկու և ոսկյա իրերի արտահանման (վերաարտահանման) աննախադեպ աճը, ներգնա զբոսաշրջության աճող ցուցանիշները և երկրում դեռևս մեծ թվով աշխատող ռելոկանտ ՏՏ մասնագետների առկայությունը, որոնք ապահովում էին բարձր տնտեսական ակտիվություն և, որպես հետևանք, հարկային եկամուտներ, սկսել են անկում ապրել, և երկրի բյուջեն սկսել է ավելի քիչ ստանալ", - հայտարարում է Էդգար Աղաբեկյանը։

Մասնավորապես, վերջին երկուսուկես տարվա ընթացքում թանկարժեք քարերն ու մետաղները, հիմնականում, ոսկու արտահանումը, դարձել են արտահանման գերիշխող ճյուղ. թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը կազմել է 2023 թվականի արտահանման ընդհանուր ծավալի մոտ 1/3-ը։ Իսկ 2024 թվականի առաջին եռամսյակում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները կազմել են Հայաստանի արտահանման 75%-ը։ "Սակայն ՀՀ մուտք գործող և այնուհետև վերաարտահանվող ոսկերչական արտադրանքը, չնայած մեծ ծավալներին, չունի համապատասխան հարկային ներուժ", - նշում է Աղաբեկյանը:

Նվազում են նաև Հայաստան եկող փոխանցումները, նշում է տնտեսագետը։ Այսպես, արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը, որի գագաթնակետը 2022 թվականին էր, այս տարվանից սկսել է աստիճանաբար նվազել։ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են փոխանցել 1 մլրդ 672 մլն դոլար կամ 373 մլն դոլարով (18%-ով) պակաս, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։ Նույն ժամանակահատվածում միայն ՌԴ-ից ՀՀ է մուտք գործել 1,1 մլրդ դոլար, ինչը 442 մլն դոլարով (29% - ով) պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ "Էկզոգեն գործոնները, որոնք նպաստում են մեր աճին, դեռ աշխատում են, բայց մենք աստիճանաբար վերադառնում ենք մեզ համար սովորական միջավայր", - կարծում է "Ամբերդ"-ի փորձագետը:

"Հարկային հավաքագրումների ծավալները կանխատեսելիս ֆինանսական իշխանությունները կողմնորոշվում են մի շարք ցուցանիշներով, եւ, առաջին հերթին, տնտեսական աճի սպասումներով", - իր հերթին՝ նշում է Սուրեն Պարսյանը: Առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսության աճը կազմել է 11 տոկոս՝ պետբյուջեով արձանագրված ՀՆԱ-ի տարեկան 7 տոկոս աճի դեպքում: Ընդ որում, վիճակագրական տվյալների համաձայն, հուլիսին տարեկան գնաճը կազմել է 1,4% ՝ 2024թ. հունվար - հուլիս ամիսներին 1,3% գնանկման  դեպքում։ Եվ, եթե ապրանքների ու ծառայությունների էժանացումը լավ է շարքային քաղաքացու գրպանի համար, ապա բյուջեի համար դա վատ է, քանի որ թանկ ապրանքներից ավելի շատ են վճարված հարկերը, նշում է տնտեսագետը։

"Փրկօղակ" կարող էր դառնալ ոսկու արտահանման տուրքը, որը մայիսին սահմանվել էր ՀՀ կառավարության կողմից: Սակայն, թարսի պես, հենց մայիսից կտրուկ նվազել են ոսկու ներմուծման և արտահանման ծավալները։ Այսպես, Ռուսաստանը վերանայել է բացի ԵԱՏՄ անդամներից բոլոր երկրների համար մաքսատուրքեր սահմանելու որոշումը, չեղարկելով ոսկու արտահանման մաքսատուրքի գործողությունը, ինչի արդյունքում վերացել է Հայաստանին որպես տարանցիկ երկիր ներգրավելու անհրաժեշտությունը, հավելում է Պարսյանը։

Հարկերի հավաքագրման համար մեկ այլ բացասական գործոն էր դեպի ՌԴ ավտոմեքենաների վերաարտահանման ծավալների կրճատումը: Հայկազ Ֆանյանը հիշեցնում է, որ նախորդ տարի ավտոմեքենաների վերաարտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ և, ամենակարևորը, ՌԴ, ՀՀ պետական գանձարանին բավական պատկառելի հարկային եկամուտներ է ապահովել: Այսպես, ըստ ՊԵԿ - ի տվյալների, 2022 թվականին ներկրվել է մոտ 46 հազար մարդատար ավտոմեքենա, իսկ 2023 թվականին՝ մոտ 84 հազար, աճը կազմել է մոտ 83 տոկոս։ Սակայն օգոստոսի 1-ից, իսկ հետո՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ից Վրաստանը սահմանափակումներ է մտցրել ԱՄՆ-ից, ապա նաեւ Եվրոպայից ներկրված ավտոմեքենաների արտահանման/վերաարտահանման վրա։ Բացի այդ, 2023 թվականի օգոստոսին և հոկտեմբերին Ռուսաստանում զգալիորեն աճել է ներմուծվող մեքենաների համար ուտիլիզացիոն վճարի դրույքաչափը։ Դա, բնականաբար, պակաս գրավիչ է դարձրել ավտոմեքենաների ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն, բայց հազիվ թե երկրի ֆինանսական իշխանությունները տեղյակ չլինեին նման ռիսկի մասին, նշում է տնտեսագետը:

Մեղավորների փնտրտուքում…

Փորձագետները կարծում են, որ դժվար է կանխատեսել արտաքին ռիսկերով պայմանավորված ռիսկերը։ "Մենք ապրում ենք անորոշության պայմաններում, երբեմն չենք կարողանում հետևել արտաքին քաղաքական փոփոխություններին, ինչի պատճառով բավական դժվար է կանխատեսել իրավիճակի հնարավոր զարգացումը և դրա հիման վրա ճշգրիտ կանխատեսումներ անել", - նշում է Էդգար Աղաբեկյանը:

Սուրեն Պարսյանն, իր հերթին, նշում է, որ ֆիսկալ քաղաքականության արդյունավետությունը Հայաստանում, ցավոք, բավականին ցածր մակարդակի վրա է: "Հայաստանն՝ ինքն, այսօր ի վիճակի չէ սեփական տնտեսական աճ գեներացնել, ինչի առնչությամբ պետբյուջեի հարկային մուտքերը ավելանում են արտաքին գործոնների ակտիվության պահին, եւ՝ հակառակը։ Իսկ իշխանությունների բոլոր կանխատեսումները հիմնված էին արտաքին գործոնների գործողության պահպանման ակնկալիքների վրա", - ընդգծում է տնտեսագետը։

Ընդ որում, Պարսյանը համոզված է, որ չի կարելի բոլոր սլաքներն ուղղել Ֆինանսների նախարարության ուղղությամբ, քանի որ այդ ամենը հարկաբյուջետային, դրամավարկային և, ընդհանուր առմամբ, տնտեսական քաղաքականության արդյունք է։ "Ի վերջո, Ֆինանսների նախարարությունը, հարկային եկամուտները պլանավորելիս, կողմնորոշվել է Կենտրոնական բանկի 4% գնաճի թիրախային միջակայքի կանխատեսումներով և ՀՆԱ-ի 7% աճի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության կանխատեսումներով", - նշում է նա:

Կանխատեսումներն անշնորհակալ գործ է

Սուրեն Պարսյանի կարծիքով, եթե մինչև տարեվերջ ոչինչ չփոխվի, օրինակ, հայկական դրամը պահպանի իր դիրքերը, իսկ գնաճը չմոտենա թիրախային միջակայքին, ապա հարկահավաքության թերակատարումը կհասնի մոտ 10 տոկոսի:

"Հայաստանի իշխանությունները բավականին բարձր նշաձող են սահմանել՝ ընդունելով 2024 թվականի համար 3 տրիլիոնի բյուջե։ Ակնհայտ է, որ այսօր արդեն նրանք հասկանում են. ապագայում, արտաքին գործոնների բացակայության դեպքում, այդ նշաձողն ապահովելը գնալով ավելի դժվար է լինելու, ինչի կապակցությամբ կառավարությունում արդեն փորձում են իրենց համար անվտանգության բարձիկ ձևավորել։ Մասնավորապես, կառավարությունում արդեն մտածել են ծախսերը կրճատելու մասին՝ հարկային քաղաքականությունը վերանայելու ճանապարհով։ Հիփոթեքային վարկավորման շրջանակներում վերադարձվող եկամուտները հարկելու մասին խոսակցությունները տեղավորվում են այս տրամաբանության շրջանակներում", - նշում է նա։

Նոր իրողությունների գիտակցումը հանգեցրել է ան բանին, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հուլիսի 4-ին հաստատված "2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի նոր ծրագրում" ավելի համեստ ակնկալիքներ է ամրագրել ինչպես 6,3 տոկոս տնտեսական աճի, այնպես էլ հարկային եկամուտների ու ծախսերի առումով, նշում է Էդգար Աղաբեկյանը։

Ըստ փաստաթղթի, ը.տ. հարկային մուտքերի և տուրքերի գծով  թերհավաքագրումը կկազմի 116,7 մլրդ դրամ, որը կազմում է ծրագրի 4,5% - ը, իսկ բյուջեի ծախսային մասը թերակատարվելու է 88,9 մլրդ դրամով կամ հաստատված բյուջեի մոտ 2,8%: Այնուամենայնիվ, բյուջեի պակասուրդը չի ավելանա։ Փոխարենը՝ իշխանությունները նախատեսում են կրճատել ընթացիկ և կապիտալ ծախսերը։ Ընդ որում, չի հստակեցվում, թե հատկապես ինչ ծրագրերով է նախատեսվում սեկվեստրը։

Ինչպես կարծում է Էդգար Աղաբեկյանը, ֆինանսական իշխանությունների այս "լռությունը" պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք դեռ սպասումների փուլում են։ "Առաջիկա ամիսների տնտեսական զարգացումները ցույց կտան, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք", - նշում է փորձագետը, հույս ունենալով, որ որոշումն ընդունելուց հետո իշխանությունները կներկայացնեն այն և կնշեն, թե հատկապես ինչ ծախսեր կկրճատվեն, և ինչ ազդեցություն կունենա այդ որոշումը երկրի տնտեսության վրա:

Նշենք, որ 2025-2027 թթ. ՄԺԾԾ-ի հաստատումից հետո ԱրմԻնֆո-ն հարցմամբ դիմել էր Ֆինանսների նախարարությանը, խնդրելով հստակեցնել, թե ինչով է պայմանավորված պետբյուջեի եկամտային և ծախսային հոդվածների թերակատարումը, ինչպես նաև՝ թե ինչ ծախսերի (կապիտալ և ընթացիկ) կրճատում է նախատեսվում: ԱրմԻնֆո-ն խնդրել էր նաև բացատրել, թե ինչի հիման վրա է Ֆինանսների նախարարությունը նախատեսում 2025 թվականի բյուջեի ծախսային մասը ավելացնել մինչեւ 3,5 տրլն դրամ, իսկ հարկային եկամուտների հավաքագրումը՝ մինչև 2,9 տրլն դրամ, երբ այս տարի սպասվում է ընդամենը 2,5 տրլն դրամ (բյուջեով արձանագրված 2,6 տրիլիոն դրամի դեպքում): ԱրմԻնֆո-ում ելնում էին այն հանգամանքից, որ տնտեսության անորոշությունը շատ վտանգավոր երևույթ է։

Մինչդեռ, Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը՝ ԱրմԻնֆո-ին խորհուրդ տալով առաջադրված հարցերի պատասխանները փնտրել 2025-2027 թվականների ՄԺԾԾ (միջնաժամկետ ծախսերի ծրագիր) համապատասխան բաժիններում, որտեղ, իբր, «տրվում են առաջադրված հարցերի բոլոր պատասխանները»: Գերատեսչությունում նաև խորհուրդ են տվել "բացահայտել" ճշգրտված ցուցանիշները՝ ՄԺԾԾ-ը և 2024 թվականի բյուջետային ուղերձը համեմատելու ճանապարհով։ Ավելին, այստեղ նշել են, թե, "հաշվի առնելով, որ այդ փաստաթղթերը բավական ամբողջական են եւ պարունակում են վերլուծական տեղեկատվություն, դրանց ներառումը լրագրողական հարցման պատասխանում նպատակահարմար չէ": Ուստի, ինչպես կարծում են Ֆինանսների նախարարությունում, տեղեկատվությունը հասանելի է, իսկ դրա հետագա մշակումը լրագրողական վերլուծության մաս է կազմում, եւ իրենց՝ գերատեսչությունում, վայել չէ լրացուցիչ վերլուծությամբ զբաղվել եւ հարցերին պատասխանել։ Ծիծաղելի է՝ ընդամենը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Հայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումըՀայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումը
Հայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետՀայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետ
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
Նախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկաՆախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկա
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համարԷկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համար
Հայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանըՀայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտումEuromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում
Հայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտըԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտը
Ֆինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումըՖինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումը
Հայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասինՀայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին
"Զվարթնոց" օդանավակայանում տևական պարապուրդից հետո շահագործման է հանձնվել վերանորոգված ճանապարհահատվածը
Վայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրըՎայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը
Ստամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորություններըՍտամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորությունները
Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համարՄեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավըՄինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
Նոր բաժին Idram&IDBank-ումՆոր բաժին Idram&IDBank-ում
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և ԻդրամՄի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
Փաշինյան․ 2026 թվականին կառավարության առաջին նիստում կընդունվի Հայաստանի տնտեսական քաղաքականության դոկտրինըՓաշինյան․ 2026 թվականին կառավարության առաջին նիստում կընդունվի Հայաստանի տնտեսական քաղաքականության դոկտրինը
Wizz Air․ Airbus A320 ինքնաթիռների ծրագրային ապահովումը թարմացվել է, և ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակիWizz Air․ Airbus A320 ինքնաթիռների ծրագրային ապահովումը թարմացվել է, և ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի
FLYONE ARMENIA-ն 70 մլն դոլար է ներդրել երեք Airbus A320 ինքնաթիռ ձեռք բերելու համարFLYONE ARMENIA-ն 70 մլն դոլար է ներդրել երեք Airbus A320 ինքնաթիռ ձեռք բերելու համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.12.2025
RUB4.970.03
USD381.500.36
EUR444.45-0.23
GBP508.810.22
CAD273.570.66
JPY24.59-0.04
CNY53.970.07
CHF475.15-0.98