Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024 13:21
Ալեքսանդր Ավանեսով

ԵԱԶԲ-ը Հայաստանին 100 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի հանրապետության ջրհեղեղից տուժած բնակավայրերի վերականգնման համար

ԵԱԶԲ-ը Հայաստանին 100 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի հանրապետության ջրհեղեղից տուժած բնակավայրերի վերականգնման համար

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թվականի հուլիսի 29-ին ստորագրված «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագրով նախատեսվում է բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: