Արմինֆո. Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 160+200-կմ171+700 հատվածը։
Ինչպես նշվում է "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամի հաղորդագրությունում, 11.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Աշոցքից հասնում է մինչև Բավրա (սահմանային անցակետ)։
«Հիմնանորոգումը մեկնարկել է 2023 թվականին։ Ներկայում ասֆալտբետոնե ներքին շերտն ամբողջությամբ տեղադրված է‚ 4.8կմ հատվածում տեղադրվել է վերին շերտը։ Մյուս հատվածներում վերին շերտի տեղադրման աշխատանքները շարունակվում են‚ կատարվում է կողնակների լրացում։ Ասֆալտապատումից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Աշխատանքների ավարտը նախատեսված է աշնանը։
Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 2 մլրդ 338 մլն դրամ է։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ», - ասվում է հաղորդագրությունում։
RUB | 4.24 | -0.02 |
USD | 387.22 | 0.07 |
EUR | 427.49 | 0.00 |
GBP | 507.26 | 0.83 |
CAD | 285.43 | 0.03 |
JPY | 27.06 | 0.11 |
CNY | 54.39 | -0.01 |
CHF | 456.84 | 0.78 |