Արմինֆո. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC) զարգացմանն ուղղված IAEA (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն ՄԱԳԱՏԷ) տարածաշրջանային հանդիպումը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման մեկնարկին ելույթ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Այս հանդիպումների, թրեյնինգների և փորձագիտական առաքելությունների միջոցով նախագիծը նպաստում է ՄԱԳԱՏԷ-ի անդամ պետությունների (ԱՊ) միջև լավագույն փորձի փոխանակմանը և էներգետիկայի, և կլիմայի ռազմավարությունների զարգացման կարողությունների հզորացմանը:
Ծրագիրը նաև լրացուցիչ աջակցություն է տրամադրում այն այնդամ պետություններին, որոնք զբաղվում են ծրագրի նպատակներին համահունչ ազգային հետազոտությունների մշակմամբ:
Այս միջոցառման հիմնական արդյունքը RER2018 տեխնիկական համագործակցության նախագծին մասնակցող անդամ պետություններում NDC-ների մշակման և իրականացման վերաբերյալ պրակտիկայի և փորձի բարելավումն է: Սա կարող է ներառել NDC-ների, թիրախների, քաղաքականության և պլանավորվող գործողությունների վերանայում՝ կենտրոնանալով էներգետիկ ոլորտի, ինստիտուցիոնալ շրջանակի, շահագրգիռ կողմերի ներգրավվածության, ֆինանսական հոսքերի և մեխանիզմների, մոնիտորինգի և հաշվետվությունների, մոդելավորման մոտեցումների վրա:
Քննարկվել է նաև NDC-ների մշակման և իրականացման հնարավոր մարտահրավերներն ու խոչընդոտները:
Հանդիպմանը մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Ալբանիայից, Բուլղարիայից, Կիպրոսից, Չեխիայից, Վրաստանից, Լիտվայից, Մոնտենեգրոյից, ՀՍ. Մակեդոնիայից, Լեհասատնից, Մոլդովայից, Սերբիայից, Սլովակիայից, Տաջիկստանից:
RUB | 4.17 | -0.01 |
USD | 387.32 | -0.13 |
EUR | 432.44 | 0.24 |
GBP | 518.62 | 0.21 |
CAD | 287.39 | -0.33 |
JPY | 27.04 | 0.20 |
CNY | 55.24 | -0.02 |
CHF | 459.07 | 2.01 |