Հինգշաբթի, 5 Սեպտեմբերի 2024 14:49
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի իշխանությունները ցանկանում են նոր կամուրջ կառուցել Ախթալայում

Հայաստանի իշխանությունները ցանկանում են նոր կամուրջ կառուցել Ախթալայում

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները ցանկանում են Ախթալայում նոր կամուրջ կառուցել՝ նախկին կամրջի փոխարեն, որը ավերվել է ս.թ. մայիսի 25-26-ին տեղի ունեցած հզոր ջրհեղեղի հետևանքով:

 

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում հավանություն է տվել "Հարավկովկասյան երկաթուղի"ՓԲԸ հաշվեկշռից երկու մետաղական կոնստրուկցիաներ հանելու մասին որոշման նախագծին:

 

Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, այդ կոնստրուկցիաները ՀԿԵ-ին ամրագրվել են կոնցեսիոն պայմանագրի շրջանակում: Երկու կոնստրուկցիաներն էլ գտնվում են Լոռու մարզի Ղալթախչի երկաթուղային կայարանի տարածքում և չեն օգտագործվում ընկերության կողմից: Մինչդեռ, դրանք անհրաժեշտ են Լոռու մարզում ջրհեղեղի հետևանքով ավերված Ախթալայի կամրջի փոխարեն նոր կամուրջ կառուցելու համար:

 

Նախագիծը, ինչպես ընդգծվում է հիմնավորման մեջ, չի նախատեսում երկաթուղային տրանսպորտի ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Հայաստանի հյուսիսում տեղի է ունեցել ջրհեղեղ, որն առաջացել է առատ տեղումների, հորդառատ անձրևի և Դեբեդ ու Աղստև գետերի վարարման հետևանքով, ինչը հանգեցրել է ենթակառուցվածքների զգալի ավերածությունների և չորս մարդու մահվան: Հանրապետության ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, տարերքը վնասել է ճանապարհներ, կամուրջներ ու երկաթուղային գծեր: Աղետի հետևանքների վերացման նպատակով     տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ ձևավորվել է օպերատիվ խումբ: