Շաբաթ, 7 Սեպտեմբերի 2024 12:21
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ու Լատվիան մտադիր են ամրապնդել և ընդլայնել գործարար կապերը

Հայաստանն ու Լատվիան մտադիր են ամրապնդել և ընդլայնել գործարար կապերը

Արմինֆո. Սեպտեմբերի 6-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է ունեցել պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

 

Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին։

 

Նախարարը լատվիական կողմին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու տնտեսավարողներին առաջարկվող պետական աջակցության գործիքակազմը։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման անհրաժեշտությանը։ -0-