Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի 2024 11:21
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը մտադիր է կիրառել լատվիական փորձը՝ փակ ցիկլի տնտեսության զարգացման գործում

Հայաստանը մտադիր է կիրառել լատվիական փորձը՝ փակ ցիկլի տնտեսության զարգացման գործում

Արմինֆո.Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ։ Նախարարին ուղեկցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ՝ տարեկան 10 մլն խմ և օրգանական պարարտանյութեր։

 

Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթա

ցներին և ներուժին։

 

Գևորգ Պապոյանը ընդգծել է շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից կանաչ շրջանաձև գյուղատնտեսության անհրաժեշտությունը և կարևորությունը։

 

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբեր ամսին ընկերության ներկայացուցիչների այց կազմակերպել Հայաստանի Հանրապետություն՝ համագործակցություն հաստատելու և իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաները ՀՀ-ում ներդնելու նպատակով։