Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի 2024 19:19
Ալինա Հովհաննիսյան

Տեղեկատվական ոլորտի աշխատողները, հանքարդյունաբերողներն ու ֆինանսիստները 5 անգամ ավելի շատ են ստանում՝ քան ուսուցիչներն ու բժիշկները

Տեղեկատվական ոլորտի աշխատողները, հանքարդյունաբերողներն ու ֆինանսիստները 5 անգամ ավելի շատ են ստանում՝ քան ուսուցիչներն ու բժիշկները

Արմինֆո.2024 թվականի հուլիսին Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է տեղեկատվության և կապի ոլորտում ։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, հաշվետու ամսաթվի դրությամբ այդ ոլորտի մասնագետների աշխատավարձը կազմել է միջինը 824.1 հազ. դրամ, ինչը 0.2% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից:

 

Առաջատար եռյակում է նաև հանքարդյունաբերության և բաց հանքերի ոլորտը, որտեղ աշխատավարձը գրանցված է 799.9 հազ.դրամի մակարդակում, իսկ ֆինանսական և ապահովագրական ոլորտում ախատավարձը 683.1 հազ. դրամ է:

 

Հայաստանում միջին հաշվով ավելի քան 300 հազար դրամ են ստանում պետական կառավարման եւ պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության, ինչպես նաեւ մշակույթի, զվարճանքի եւ հանգստի ոլորտներում աշխատող մասնագետները: Ավելի քան 200 հազար դրամ են ստանում մշակող արդյունաբերության, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման մատակարարման, շինարարության, մեծածախ, մանրածախ և ավտոմեքենաների առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսությունների, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության, առողջապահության և քաղաքացիների սոցիալական սպասարկման աշխատողները:

 

Ամենացածր աշխատավարձը (ավելի քան 100 հազար դրամ) գրանցվել է ջրամատակարարման, կոյուղու, թափոնների վերամշակման և երկրորդային հումքի ստացման, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության, կեցության և հանրային սննդի կազմակերպման, անշարժ գույքի հետ կապված գործառնությունների, վարչական և օժանդակ գործունեության և կրթության ոլորտներում