Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024 19:23
Ալինա Հովհաննիսյան

ROTOBO-ն Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումային միջավայրի բարելավման ցանց է ստեղծում

ROTOBO-ն Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումային միջավայրի բարելավման ցանց է ստեղծում

Արմինֆո.  Էկոոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի Ճապոնական ընկերակցության «ROTOBO» (Japan Association for Trade with Russia and NIS) Ռուսական և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միկի Վաջիմայի և Մոսկվայի գրասենյակի տնօրեն Նաոյա Հասեյի հետ։

 

Ռոտոբո ասոցիացիան խոշորագույն կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ճապոնական ձեռնարկությունների և Եվրասիայի նախկին սոցիալիստական պետությունների միջև գործարար համագործակցության զարգացման խթանմանը։ Գործընկեր երկրներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում «ROTOBO» ընկերության կողմից ներկայացվել են Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման ցանց (Network for Investment Environment Improvement) ստեղծելու նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Ցանցի նպատակն է խթանել առևտուրն ու ներդրումները երկու երկրների միջև։

 

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կապը և միմյանց փոխանցել անհրաժեշտ տեղեկատվություն։