Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024 14:49
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ընտրության առջեւ է ատոմային էներգետիկայի հետագա զարգացման հարցում

Հայաստանն ընտրության առջեւ է ատոմային էներգետիկայի հետագա զարգացման հարցում

Արմինֆո. Հայաստանի համար, որը չունի նավթի և գազի սեփական հանքավայրեր, ատոմային էլեկտրակայանի անխափան և անվտանգ շահագործման հարցը կենսական նշանակություն է ստանում:

 

Բացի այն, որ Հայկական ԱԷԿ-ի գործող 2-րդ էներգաբլոկն ապահովում է երկրում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի մինչև 40%-ի մուտքն էներգահամակարգ, այն նաև լուծում է մի շարք տնտեսական և սոցիալական խնդիրներ, քանի որ կայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն ամենացածրն է արտադրության այլ օբյեկտների համեմատ ՝ կազմելով մոտ 12 դրամ 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց:  Համեմատության համար նշենք, որ ջերմային էներգետիկայի օբյեկտների սակագինը 46 դրամ է, ՀԷԿ- երինը՝ 25 դրամ և այլն: Դժվար չէ հաշվարկել, թե երկրի տնտեսության և, ընդհանրապես, բնակչության համար ինչ հետևանքների կհանգեցնի ատոմակայանի փակումը: Այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանությունները, ձգձգելով նոր ատոմային էներգաբլոկի կառուցման որոշման ընդունման հարցը, երկարաձգում են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետները։

 

Երկարաձգման ծրագրի մասին առաջին անգամ հայտարարվել էր 2015 թվին, երբ Ռուսաստանի Դաշնությունը որոշում կայացրեց Հայաստանին տրամադրել 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ: Նախագծի ֆինանսավորումը սկսվել է 2016 թվի փետրվարին, մինչդեռ,  արդեն նույն տարվա սեպտեմբերին բլոկը պետք է փակվեր՝ իր ռեսուրսի սպառման պատճառով: Այնուամենայնիվ, 2016-2021 թվականներին ԱԷԿ-ում իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում ատոմակայանի ռեսուրսը երկարաձգվել է 10 տարով՝ մինչև 2026 թվականը։ Աշխատանքներն իրականացրել է ռուսական "Ռոսատոմ Սերվիս" ԲԸ ընկերությունը: 2023 թվականին ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել կայանի ռեսուրսը կրկին երկարաձգել մինչև 2036 թվականը, այդ նպատակով հատկացվել է 63,2 մլրդ դրամ (մոտ 120 մլն դոլար)։ Նախագծի կապալառուն կրկին "Ռոսատոմ Սերվիս" ԲԸ ընկերությունն է։ Բայց երկրի իշխանություններն այսքանով չեն բավարարվել։ ԱրմԻնֆո-ի ունեցած տվյալների համաձայն, ռուսական «Գիդրոպրես» ընկերությունը, որը մտնում է "Ռոսատոմ" պետական կորպորացիայի կոնտուրի մեջ, լրացուցիչ հետազոտություններ է անցկացնում ատոմակայանի բլոկի շահագործման ժամկետը մինչև 2041 թվականը երկարաձգելու վերաբերյալ:

 

Հարցը հանգեցվում է մինչև 2036 թվականը նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հնարավորությանը, քանզի  ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը։ Եվ ահա այստեղ է առաջանում գլխավոր խնդիրը. ինչ հզորության բլոկ է անհրաժեշտ երկրին։ Որոշ մասնագետներ անհրաժեշտ են համարում սահմանափակվել փոքր մոդուլային ռեակտորներով (ՓՄՌ) կայաններով, մյուսները պնդում են մեծ հզորությամբ բլոկների անհրաաժռշտությունը: Մասնագետներն ու փորձագետները նշում են, որ աշխարհում տեղի ունեցող հինգերորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում, որը վաղ թե ուշ կտարածվի նաեւ Հայաստանի վրա, երկրին անհրաժեշտ կլինի մինչեւ 1200 Մվտ հզորությամբ կայան: Միայն հանրապետության ողջ ավտոմոբիլային տրանսպորտը էլեկտրամոբիլների փոխադրելու համար կպահանջվեն Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի հզորություններին հավասար հզորություններ: Դրան պետք է ավելացնել նաև լեռնահանքային արդյունաբերության ակտիվ զարգացումը։ Եղած տվյալների համաձայն, ոչ վաղ անցյալում "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ն դիմել էր ՀԱԷԿ-ի ղեկավարությանը ՝ ընկերության համար 250 ՄՎտ հզորություն վերապահելու խնդրանքով։ Կարելի է չկասկածել, որ մոտավորապես նույնքան հզորություններ պետք կգան նաև "Լիդիան Արմենիա" ընկերությանը՝ "Ամուլսար" ոսկու հանքը շահագործելու համար։ Շինարարության գործընթացում է նաև ամրանների և երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրության գործարանը, որի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ էներգահզորություններ: Էլեկտրաէներգիայի հնարավոր պակասի մեջ ոչ վերջին դերը կարող է խաղալ նաև հանրապետությունում ծավալված ակտիվ կապիտալ շինարարությունը։ ՀՆԱ-ի տարեկան առնվազն 7 տոկոս աճ ապահովելու Հայաստանի իշխանությունների մտադրությունները կարող են հանգեցնել լրացուցիչ խնդիրների՝ կապված էլեկտրաէներգիայի պակասի առաջացման հետ, առավել եւս, որ այդ բարդ խնդրի լուծումը կառավարությունը տեսնում է նաեւ շուկայում արտադրվող արտադրանքի ողջ շղթայի ձեւավորման ճանապարհով՝ հումքից մինչեւ պատրաստի նմուշներ: Պետք չէ անտեսել նաև  Հրազդանի ՋԷԿ-ի էներգաբլոկների ամբողջական կոնսերվացման և ոչ հեռու ապագայում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի փակման ծրագրերը, ինչը կհանգեցնի հենց նույն 1200 Մվտ-ի կորստի:

 

Այսպիսով, մասնագետները եւ փորձագիտական հանրությունը գնալով աաավելի են հակվում ավելի մեծ հզորությամբ  բլոկի կառուցման անհրաժեշտությանը: Վերականգնվող էներգետիկայի օբյեկտները և ՓՄՌ-ն այդ խնդիրը չեն լուծի։ Ի դեպ, ռուսական կողմը, ի տարբերություն արևմտյան գործընկերների, արդեն ներկայացրել է հարցի լուծման իր տարբերակը։ Ընդ որում, հայ մասնագետներն գնալով ավելի են հակվում ռուսական ԱԷԿ-ին ՝ ՎՎԷՌ տեսակի ռեակտորով։ Դրա կառուցումը թույլ կտա ոչ միայն լուծել էլեկտրաէներգիայի հնարավոր պակասի խնդիրը, այլև կստեղծի լրացուցիչ աշխատատեղեր։ Այսպես,  օրինակ, յուրաքանչյուրը 1200 Մվտ հզորությամ ԱԷԿ-ի 2 էներգաբլոկների կառուցման փուլում կստեղծվի մինչև 10 հազար աշխատատեղ, իսկ շահագործման փուլում՝ շուրջ 1870 աշխատատեղ։ Գործնականում , խոսքը լայնածավալ շինարարական նախագծին հայկական ընկերությունների հնարավոր մասնակցության մասին է, իսկ դա, անկասկած, կհանգեցնի գործազրկության մակարդակի նվազման։ Պետք չէ անտեսել նաև հայկական պետության կադրային և գիտական ներուժի զարգացումը։

 

Ավելի մեծ հզորության բլոկը, մեծ հաշվով, կհամապատասխանի երկրի էներգահամակարգին նաեւ այն պատճառով, որ ներկայում ակտիվ տեմպերով քննարկվում է "Հյուսիս-Հարավ" (Իրան-Հայաստան-Վրաստան - Ռուսաստան) էլեկտրաէներգետիկական միջանցքի կառուցման հարցը, որի գործարկմամբ ի հայտ կգան Հայաստանից էլեկտրաէներգիայի ավելցուկն այլ երկրներ արտահանելու հնարավորություններ: Փորձագետները հաշվարկել են, որ տվյալ նախագծի իրականացման դեպքում երկիրը կկարողանա արտաքին շուկաներում վաճառել ավելի քան 500 ՄՎտ էլեկտրական հզորություն՝ ստացված միջոցներն ուղղելով վարկերի վճարմանը, որոնք կարող են ներգրավվել մեծ հզորության ատոմային բլոկի կառուցման համար: Այս ծրագիրը լիովին տեղավորվում է երկրի իշխանությունների հայտարարած "Խաղաղության խաչմերուկ" նախագծում, որի համաձայն, պետք է ապաշրջափակվեն տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները։ Ոչ մի կասկած չկա, որ այդ դեպքում կտրուկ կաճեն նաև ներդրումների ծավալները երկրի արդյունաբերական հատվածում, որը կայուն էներգիայով ապահովելու համար անհրաժեշտ է նաև մեծ հզորության բլոկ:

 

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում էներգետիկայի փորձագետ Արթուր Ավետիսյանը նշել է, որ Հայաստանի Էներգաբլոկների կառուցման համար առավել շահավետ պայմաններ, նախկինի պես, առաջարկում է Ռուսաստանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը հայտ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր կնքելու համար: Սակայն, ինչպես կարծում է Ավետիսյանը, դեռ վաղ է խոսել այն մասին, թե երբ եւ ինչպես Հայաստանը կսկսի դիտարկել ատոմակայանների ամերիկյան որոշակի նախագծեր: Նա հավելել է, որ Հայաստանին անհրաժեշտ է միջին կամ մեծ հզորության ատոմակայան։ Այդ բնագավառում առաջատար դիրքեր են զբաղեցնում մի քանի երկրներ՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ - ը և Ֆրանսիան, բայց 1000-1200 մեգավատ հզորությունների հատվածում Ռուսաստանը անվերապահ առաջատարն է։ ԱՄՆ-ն առաջարկում է փոքր մոդուլային կայաններ՝ մինչև 300 ՄՎտ հզորությամբ, բայց դրանք առայժմ, գործնականում, չեն փորձարկվել: "Հնարավոր է, որ մի քանի տարի հետո դրանց արդյունավետությունն ապացուցվի, բայց մենք այդքան երկար սպասելու ժամանակ չունենք։ Միաժամանակ, "Ռոսատոմ"-ն արդեն փոքր հզորության ատոմակայան է կառուցում Յակուտիայում և Ուզբեկստանում փոքր հզորության 6 ռեակտորներով ՓՀԱԿ-ի կառուցման պայմանագիր է կնքել", - ընդգծել է Ավետիսյանը։

 https://am.sputniknews.ru/20240822/ekspert-samye-vygodnye-energobloki-armenii-po­prezhnemu-predlagaet-rossiya-79743655.html

 

 Ավելի վաղ "Ռոսատոմ" կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը հայտարարել էր, որ կորպորացիան պատրաստ է Հայաստանում իրականացնել նոր ԱԷԿ-ի ցանկացած նախագիծ, որը կընտրեն Հայաստանի իշխանությունները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.01.2026
RUB4.740.00
USD381.39-0.36
EUR445.43-0.76
GBP512.86-2.39
CAD274.95-1.58
JPY24.34-0.05
CNY54.620.02
CHF478.59-1.06